Ռոսգարդիան կստանա ծանր զինատեսակներ և տանկեր։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վիկտոր Զոլոտովը։
Զոլոտովն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը Կրեմլի հրապարակում ելույթ է ունեցել՝ շնորհակալություն հայտնելով ռազմական և անվտանգության ծառայությունների ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են ապստամբության ժամանակ կարգուկանոնի պահպանմանը։
Վիկտոր Զոլոտովի խոսքով, նախագահ Պուտինի հետ քննարկվել է Ռուսաստանի գվարդիայի համար ծանր սպառազինություն և տանկեր մատակարարելու հարցը։ Ինչպես նա նշել է, Ռոսգվարդիայի մարտիկները ճիշտ են գործել անցյալ շաբաթավերջին իրենց զինված ապստամբության փորձի ժամանակ։








































