Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Պետական ինքնության կարևորագույն խնդրի վտանգավոր աղավաղումը

Հայաստանի պետական ինքնության խնդիրը անկասկած արդիական է, ինչի մասին ինքս արտահայտվել եմ դեռևս բազմիցս: Հայաստանի պետական ինքնության հիմքում դրվել է Արցախի առաջին պատերազմի ռազմական հաղթանակի տեղեկատվա-քարոզչական, սոցիալ-հոգեբանական պաշարը, այն դեպքում, երբ այդ նույն պետական քաղաքականությունը արտաքին դաշտում բանակցել է ներքին տիրույթում ձևավորված պաշարին առնվազն առերևույթ բովանդակության իմաստով հակոտնյա տրամաբանությամբ բովանդակության շուրջ: Քանի դեռ Հայաստանը չէր բախվել իր դեմ ձևավորված աշխարհաքաղաքական կոալիցիային, խնդիրը չէր նկատվում, կամ դրա մասին խոսվում էր ոչ անմիջականորեն, հիմնականում արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային կոնցեպտի վերաբերյալ խոսակցությամբ, առանց դիտարկելու առկա որոշակի ներքին ու արտաքին հակոտնյա հարթությունների խորքային ազդեցությունն ու ռիսկերը:

Այսօր պետական ինքնության հարցը տարբեր առիթներով փորձում է բարձրաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ինքը մինչ իշխանության գալը ըստ էության մի քաղաքական դիրքավորում ունեցող գործիչ էր, որը այդ հակոտնյա իրողության սպառողներից էր, այլ ոչ բարձրաձայնողներից:

Բայց, անկասկած է նաև, որ գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանը կամ բախվել է իրականության ամբողջ ծավալին՝ առավել ևս պատերազմից հետո, ըստ այդմ պատկերացրել խնդրի ամբողջ ծավալը, կամ պատկերացրել է դա մինչև իշխանության գալն էլ, պարզապես քաղաքական հեռանկարի իմաստով նպատակահարմար չի գտել այդ խնդրի հանրայնացումը, քանի որ դա կարող էր խանգարել իշխանության գալուն:

Ներկայումս, Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն խանգարում է հակառակը և նա փորձոււմ է առնվազն բարձրաձայնել հարցն ու գտնել դրա լուծումներ, ինչի վկայությունն են նաև օրհներգի, զինանշանի մասին վերջին օրերին նրա ունեցած ելույթները, նաև «կադաստրի վկայականի» մասին հայտարարությունները, ընդհանրապես «հայրենասիրության մոդելի» մասին նրա ելույթները, և ոչ միայն նրա:

Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի հանրապետության պետական ինքնության վերափոխման հարցը չափազանց բարդ ու խորքային մի խնդիր է, որ պահանջում է համարժեք ինտելեկտուալ, աշխարհայացքային, աշխարհընկալման, գիտամշակութային, արժեհամակարգային ու գաղափարական կարողություններով էլիտա, որը ունքը շինելու փոխարեն աչքն էլ չի հանի, որը ինքնության վերափոխման խնդիրը, որը նաև Հայաստանի առաջ է աշխարհակարգային մեծ վերափոխումների իրողության բերումով, հանրության առաջ կդնի նոր բովանդակության ձևակերպումով և մատուցումով՝ սկսած սեփական քաղաքական վերնախավային վարքագծային ուղենիշներից, մինչև հանրության հետ բովանդակային երկխոսություն առավել արդիական ու առարկայական պետական խնդիրների շուրջ, այլ ոչ թե պետական խորհրդանիշների կամ հայրենասիրության մոդելների «սխալականության» վերաբերյալ մեդիամակերեսային դիտարկումներ, որոնք ավելի շուտ կատարում են հանրության շրջանում պետական ինքնության վերափոխմման խնդրի հանդեպ հանրային անտագոնիզմ խորացնող, քան այդ խնդրի շուրջ խորհելու միջավայրեր ձևավորող դեր: Վերնախավը, որն աչքի է ընկնում օրինակ պետական կառավարման համակարգում գտնվելու հանգամանքը, մեղմ ասած՝ «տնավորվելու» հնարավորություն ծառայեցնելու, ընտանեկան ժամանցը պետական կարգավիճակի հետ «համադրելու», տոնական երեկոների սոցցանցային «անբռնազբոս» կապիտալիզացիայի մակարդակով, չի կարող լինել պետական ինքնության արդիականացման, վերափոխմման արդյունավետ առաջնորդող: Խնդրի աղավաղող կամ նենգափոխող՝ կամա, թե ակամա, թերևս:

Լուսանկարը` Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում