Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Փաշինյանի ակնարկը Էրդողանին

Ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները կխուսափեն «միջանցքային»  տրամաբանությամբ սադրիչ հռետորաբանությունից, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Հայաստանի տարածքով չի կարող լինել «միջանցքային» տրամաբանությամբ հաղորդակցություն: Հայաստանի վարչապետի հայտարարությունը կամ ակնկալիքը՝ կապված միջազգային գործընկերների հետ, վերաբերում է թերեւս Թուրքիայի նախագահ Էրդողանին, որն օրեր առաջ էր հայտարարություն արել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասելով, թե բոլորը կողմ են եւ դեմ է միայն Իրանը:

Որեւէ այլ միջազգային դերակատար կարծես թե որեւէ անգամ չի գործածում «զանգեզուրյան միջանցք» հռետորաբանություն, հետեւաբար պետք է ենթադրել, որ խոսքը հասցեագրված էր հենց Թուրքիայի նախագահին: Ականջալուր կլինի՞ Էրդողանը Նիկոլ Փաշինյանի «ակնկալիքին»: Հազիվ թե: Ավելին, հատկանշական է, որ Էրդողանը «թեմային» անդրադառնում է այսպես ասած վերընտրությունից հետո, երբ նրա առաջին քայլերը գործնականում ուղղված են ազդակներ հղելու աշխարհին, թե ինչ հիմնական առաջնահերթություններ է ունենալու Թուրքիայի ռազմավարությունն ու մարտավարությունը: Դրա շրջանակում էր, ի դեպ, նաեւ Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին նրա հայտարարությունը, որն ի դեպ ուշադրության արժանացավ ընդհուպ ԱՄՆ կառավարությանը պատկանող «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության մակարդակում:

«Զանգեզուրյան միջանցք» արտահայտությունն այդ իմաստով Թուրքիայի ռազմավարական նպատակադրումների շրջանակում է, ու բանն այստեղ ամենեւին լոկ Նախիջեւան-Ադրբեջան կապը չէ, այլ կապը Թուրքիայից մինչեւ Կենտրոնական Ասիա: Այդ իմաստով, Էրդողանը հազիվ թե հրաժարվի այդ հռետորաբանությունից, որն անկասկած լինելու է Անկարայի ռազմավարական հաղորդակցության տարր: Ինչ հաճախականությամբ նա կօգտագործի այդ հռետորաբանությունը, այլ հարց է, ու անկասկած է նաեւ, որ այստեղ խնդիրը բոլորովին էլ հռետորաբանության գործածումը չէ: Եթե անգամ պատկերացնենք, որ Էրդողանը լռելու է ընդհանրապես, դա ամենեւին չի նշանակում, որ չի աշխատելու այն ուղղությամբ, ինչի մասին լռելու է:

Եվ այստեղ Հայաստանի գլխավոր խնդիրն իհարկե այն չէ՝ գործածում են հռետորաբանությունը, թե՞ ոչ: Դրա գործածումն իհարկե Նիկոլ Փաշինյանի համար կարող է առաջացնել ներքաղաքական խնդիրներ, կամ գոնե անհարմարություններ, ինչը ի դեպ կարող է լինել Էրդողանի լծակներից մեկը, ինչպես որ է Ալիեւի պարագայում: Սա իսկապես Հայաստանի վրա գցված բավականին բարդ հանգույց է, որում մանեւրի հնարավորության համար Երեւանն առաջ քաշեց «հայկական խաչմերուկ» ձեւակերպումը, ինչը սակայն մնացել է լոկ ձեւակերպման մակարդակում, չդառնալով «բազային» քաղաքական բովանդակություն կրող օրակարգ, այդ թվում նաեւ արտաքին գործընկերների հետ քաղաքական բազմաշերտ հաղորդակցության միջոց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում