Կուբայական Cubadebate կայքը հրապարակել է այդ երկրի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի նոր նկարները: Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում անելով վենեսուելացի լրագրող Մարիո Սիլվային, դրանք արվել են 2011 թ. սեպտեմբերի 6-ին կոմանդատեի հետ հանդիպման ժամանակ:
Նկարներում Կաստրոյի հագին կա սպիտակ բաճկոն, մուգ տաբատ, նրա տեսքը կենսուրախ է, Կաստրոն ժպտում է և ձեռքերը շարժում: Այս նկարները հրապարակվել են համացանցում սկսված իրարանցումից հետո, երբ որոշ կայքերում հայտնվեց անկողնուն անշունչ պառկած Ֆիդել Կաստրոյի նկարը: Cubadebate կայքում նշվում է, որ վենեսուելացու այցը Կուբա միտված էր ցրելու այդ կասկածները:









































