Friday, 03 07 2026
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմին. սենատորն արձագանքել է

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմին: Այս մասին տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

«Հետախուզման հիմքը՝ Քրեական օրենսգրքի հոդվածով հետախուզում», – նշվում է ՌԴ ՆԳՆ-ի տվյալների բազայում։

«РИА Новости»-ն հաղորդում է, որ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահի համացանցային ռեսուրսներում տարածվել է Լինդսի Գրեհեմի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման տեսագրությունը։

Մայիսի 26-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում սենատորն, իբր, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրվող օգնությունը «լավագույն կերպով ծախսված գումարն է», քանի որ այդ ծախսերի արդյունքում ռուսները «մահանում են»։

Սակայն Reuters գործակալությունը, որին Կիևը փոխանցել է ամբողջական տեսանյութը, պարզել է, որ տեսանյութը մոնտաժված է, և սենատորի խոսքերը կտրված են համատեքստից:

Գրեհեմը սկսել է իր խոսքն՝ ասելով, որ ուկրաինական դիմադրությունն իրեն հիշեցնում է ամերիկյան պատմության հերոսական էջերը։

«Կար ժամանակ, երբ մենք նույնպես այդպիսին էինք, կռվում էինք մինչև վերջին մարդը, ուզում էինք կա՛մ ազատ լինել, կա՛մ մեռնել», – ասել է սենատորը:

Դրան ի պատասխան՝ Զելենսկին ասել է. «Իսկ այժմ դուք ազատ եք: Մենք էլ ազատ կլինենք»:

«Իսկ ռուսները մահանում են», – հավելել է Գրեհեմը:

Reuters-ը նշում է, որ Գրեհեմի այն արտահայտությունը, որ սա ԱՄՆ-ի ծախսած լավագույն գումարն է, հնչել է ավելի ուշ, առանձին համատեքստում:

Իր հերթին «РИА Новости»-ն շեշտում է, որ հենց Կիևն է այդ կերպ մոնտաժել տեսանյութը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկրի համար «մեծ ամոթ» է անվանել նման սենատոր ունենալը, իսկ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ամերիկացի սենատորին անվանել է «ծեր հիմար»:

Գրեհեմն արձագանքել է այս քննադատությանը՝ նշելով, որ «ռուսական քարոզչությունը ջանասիրաբար աշխատում է»: Reuters-ին ուղարկած հայտարարությունում սենատորը դիմել է Մեդվեդևին՝ ասելով, որ եթե Մոսկվան ցանկանում է, որ ռուսներն այլևս չզոհվեն Ուկրաինայում, ապա պետք է դուրս բերի զորքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում