Friday, 03 07 2026
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

Երեք պատմություն, որոնք կստիպեն հրաժարվել «գորշ» iPhone գնելու մտքից

Էժան ապրանք ձեռք բերելը բնական ցանկություն է յուրաքանչյուրի համար:  Բայց հաճախ  այն կարող է հանգեցնել տհաճ հետևանքների։ Հավաքել ենք մարդկային այնպիսի պատմություններ, որոնց փորձը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են գնել iPhone՝ գումար խնայելով:

Պատմություն 1. Գնեցի էժան…մնացի ձեռնունայն

Անի, 23 տարեկան

«Վաղուց էի երազում iPhone-ի մասին։ Մի փոքր գումար էի խնայել և փնտրում էի, թե որտեղից կարող եմ մատչելի iPhone ձեռք բերել:  Գտել էի մի շատ պատշաճ կայք: Գինը շատ ավելի ցածր էր, քան մյուս խանութներում։ Իհարկե, կասկածներ կային։ Ուզում էի հեռախոսը գնելուց առաջ տեսնել այն, բայց պարզվեց, որ վաճառքի կետ՝ որպես այդպիսին չունեն: Ինձ վստահեցրին, որ գինն ավելի ցածր է, քանի որ տարածքի վարձակալության գումար չեն վճարում և աշխատում են առցանց։ Ապրանքն առաքիչը բերեց, գեղեցիկ փաթեթավորված: Տուփը և iPhone-ն ինքնին բավականին օրիգինալ տեսք ունեին,  տվեցին  մեկ տարվա երաշխիք՝ «խանութից»։ Այդ պահին ոչինչ կասկած չհարուցեց:  Ես սմարթֆոնն օգտագործեցի երեք ամիս, մինչև մի օր այն պարզապես անջատվեց: Թեև այն երբևէ չէր ընկել ո՛չ հատակին, ո՛չ ջրի մեջ: Սկսեցի փնտրել վաճառողին, չկարողացա գտնել կայքը, հեռախոսներն էլ անջատված էին։ Մոտակա սպասարկման կենտրոնում ինձ հայտնեցին, որ իմ գաջեթը չինական պահեստամասերից է հավաքված: Ներսում ամեն ինչ հազիվ է պահպանվում, նույնիսկ զարմանալի էր, որ այն աշխատել է երեք ամիս: Ինձ ասացին, որ նման «հրաշք» սարքը հնարավոր չէ վերականգնել։ Ստացվում է, որ գնման վրա խնայեցի,  բայց վերջում մնացի առանց գումարի ու առանց հեռախոսի»։

Հարություն, iSpace սպասարկման կենտրոնի փորձագետ

«Ցավոք, նման դեպքերը հազվադեպ չեն։ Մարդիկ ավելի էժան տարբերակ են փնտրում, բայց վերջում մնում են ձեռնունայն։ Չինական պահեստամասերից հավաքված «iPhone»-ներն, առհասարակ,  քիչ ընդհանրություններ ունեն Apple-ի տեխնիկայի հետ։ Դրանք պիտանի չեն վերանորոգման համար։ Կասեի նույնիսկ, որ դրանք ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չեն։ Բայց գնորդը կարող է որոշ ժամանակ չկռահել, թե իրականում ինչ է գնել, քանի որ առաջին հայացքից հեռախոսն ու տուփը օրիգինալ տեսք ունեն:  Խորհուրդ եմ տալիս գնելուց առաջ միշտ ստուգել գաջեթը IMEI-ով: Թիվը պետք է համապատասխանի տուփի վրա, համակարգում և սարքում: Նաև  Apple-ի կայքում IMEI-ի միջոցով կարող եք ստուգել՝ ձեր առջև բնօրինակ է, թե՞ ոչ: Եվ ամենակարևորը՝ ցածր գինը միշտ մտածելու առիթ է»։

Պատմություն 2. Խնայում ես ձեռք բերման վրա, բայց ծախսում՝ վերանորոգման վրա

Նարեկ, 42 տարեկան

«Աշնանն ընտանիքիս հետ մեկնեցի Դուբայ, որոշեցի գնալ  Apple-ի պաշտոնական խանութ։ Պարզապես պլանավորում էի գնել վերջին մոդելի iPhone, ուզում էի նաև համեմատել գները: Հեռախոսն այնտեղ ավելի էժան էր, քան այստեղ։ Իհարկե, ուրախ  էի, որոշեցի մի փոքր խնայել։ Ի վերջո, iPhone-ն օրիգինալ է, իսկ երաշխիքը՝ միջազգային։ Գնեցի: Արդեն տանը, որոշ ժամանակ անց, էկրանը սկսեց վատ արձագանքել հպմանը: Կապ հաստատեցի երևանյան պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։ Վերցրեցի անհրաժեշտ անդորրագրերն ու փաստաթղթերը՝ խնդիրը անվճար լուծելու համար: Բայց պարզվեց, որ երաշխիքը, հետևաբար՝ անվճար վերանորոգումը գործում է միայն ապրանքի գնման երկրում: Ստացվում է՝ ես պետք է մեկնեի ԱՄԷ: Ստիպված էի վճարել վերանորոգման համար, որը կազմում էր նոր հեռախոսի արժեքի գրեթե 30%-ը։ Հենց այդպես էլ «խնայեցի»:

Հարություն, iSpace սպասարկման կենտրոնի փորձագետ

«Իսկապես, iPhone-ը կարող է անվճար վերանորոգվել միայն այն երկրում, որտեղից այն ձեռք եք բերել: Եթե դուք գաջեթ եք գնել արտասահմանում և բերել այն մեզ մոտ, ապա ստիպված կլինեք վճարել վերանորոգման համար, նույնիսկ եթե դուք մեղավոր չեք դրա անսարքության համար: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ տարբեր երկրների համար նախատեսված iPhone-ներն ունեն իրենց առանձնահատկությունները: Օրինակ՝ ԱՄԷ շուկայում վաճառվող գաջեթներում ներկառուցված տեսազանգերի սահմանափակում է գործում: FaceTime-ը կամ ընդհանրապես չի աշխատի, կամ էլ խափանումներով: Իհարկե, գործարանային թերությունները հազվադեպ են, բայց պաշտոնական երաշխիքը թույլ է տալիս խնայել նորոգման վրա: Նման խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է գնել տեղական լիազորված վերավաճառողներից. ցուցակը կարելի է դիտել Apple-ի կայքում »:

Պատմություն 3. Անվճար վերանորոգեցին iPhone-ը ՝ երաշխիքով

Տիգրան, 34 տարեկան

«Երկար ժամանակ համեմատում էի վաճառողների կայքերը, կարդում էի արձագանքները համացանցում, բայց ի վերջո ռիսկի չդիմեցի և գնեցի iPhone՝ պաշտոնական վերավաճառողից։ Կարծում եմ՝ սա լավագույն որոշումն էր։ Գնման օրվանից,  10 ամիս անց, առջևի տեսախցիկի խնդիր առաջացավ։ Երևի ինքս էի մեղավոր, որովհետև հեռախոսից շատ եմ օգտվում։ Շատ անժամանակ էր, պատրաստվում էի արձակուրդի մեկնել: Բայց ի՞նչ պետք է անեի առանց հեռախոսի: Դիմեցի պաշտոնական սպասարկման կենտրոն։ Մասնագետները փոխեցին տեսախցիկը երաշխիքով, վերանորոգումը շատ ժամանակ չխլեց, ամենակարևորը՝ ոչ մի դրամ չվճարեցի։ Պարզվում է, որ պաշտոնական խանութներից գնելով՝ խուսափել եմ ավելորդ ծախսերից։ Ճամփորդությունից էլ վերադարձա հինալի լուսանկարներով»:

Էրիկ,  Chipset սպասարկման կենտրոնի փորձագետ

«Apple-ի քաղաքականության համաձայն՝ որոշ դեպքերում մենք խնդրահարույց գաջեթը փոխարինում ենք նմանատիպ նորով։ Իհարկե, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հեռախոսը ձեռք է բերվել Հայաստանում պաշտոնական վերավաճառողից։ «Գորշ» iPhone-ների դեպքում՝ անվճար վերանորոգում կամ փոխարինում չի իրականացվում: Այսինքն,  մարդիկ, ովքեր ցանկանում են գումար խնայել գնումների վրա, հաճախ ստիպված են լինում շատ ավելին վճարել: Եթե որոշում եք գնել iPhone՝ մի՛ նայեք միայն գնապիտակին»:

Ցանկացած գնում պետք է կատարվի մտածված, հատկապես, եթե դա վերջին մոդելի iPhone է կամ թանկարժեք Macbook Pro: Որպեսզի փոքր խնայողությունը չվերածվի անսպասելի ծախսերի կամ ընդհանրապես չավարտվի ամբողջ գումարի կորստով, ընտրե՛ք արտադրողի կողմից առաջարկվող վաճառողներին՝ հենց պաշտոնական կայքում:

Էրիկ, Chipset  սպասարկման կենտրոնի փորձագետ

«Եթե Apple-ի սարքավորումների հետ կապված որևէ խնդիր ունեք, խորհուրդ ենք տալիս անհապաղ դիմել Apple-ի լիազորված սպասարկման կենտրոն՝ Chipset կամ iSpace, եթե իհարկե, ցանկանում եք վստահ լինել վերանորոգման որակի վրա: Բոլոր մասնագետներն անցնում են Apple-ի պարտադիր լիցենզավորում և օգտագործում են միայն օրիգինալ պահեստամասեր»։

 

Chipset սպասարկման կենտրոն

iSpace սպասարկման կենտրոն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում