Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելուն։ Այս մասին Դիմիտրի Պեսկովը հայտարարել է ռուսական «Իտար տաս» պետական գործակալությանը տված հարցազրույցում։
Պեսկովի խոսքով, Ռուսաստանը կփորձի Ուկրաինայում նախանշված խնդիրները կատարել այսպես կոչված հատուկ ռազմական գործողություն կամ այլ «մատչելի միջոցներով»։
«Ռուսաստանը դիտարկում է միայն հատուկ ռազմական գործողության ավարտը՝ Ռուսաստանի շահերի ապահովումը, Ռուսաստանի առջեւ դրված խնդիրների կատարումը հատուկ ռազմական գործողության կամ այլ հասանելի միջոցների միջոցով»,- ասել է Պեսկովը։









































