Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում է, նա մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին:
Ըստ տեղեկությունների՝ վարչապետի հետ հանդիպմանը խմբակցությունը քննարկելու է բրյուսելյան և առաջիկայում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունները:







































