Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածը հիշեցնում է տեռորի միջոցով խնդիրներ լուծելու միտում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցածը տեռորի ակտ է․ «Կատարվել է գործողություն, որը հակասել է Աշոտ Փաշինյանի կամքին, սա բռնի արարք է: Տեղի ունեցածը տեռորի մթնոլորտում հարցի լուծում է, որը հատուկ է նախկին իշխանություններին: Զավակ կորցրած ծնողները խոցելի են, ձգտումը հասնել արդարության՝ օգտագործվում է քաղաքական նպատակներով»:









































