Բրյուսելը Վաշինգտոնի շարունակությունն էր՝ ավելի բարձր մակարդակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
Կոնֆլիկտաբանի խոսքով` Ադրբեջանը Հեյդար Ալիևի 100 ամյակին ընդառաջ պետք է ազատ արձակեր ռազմագերիներին, բայց ինչ-որ բան փոխվեց. «Բրյուսելում թեժ քննարկում է եղել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շուրջ՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու դիմաց: Հայաստանի վրա ճնշում կգործադրեն, որ ԵՄ դիտորդներին դուրս հրավիրի, փոխարենը բերի ՀԱՊԿ դիտորդներին»:









































