Բաքվի բուն նպատակը խաղաղության և ներդաշնակության ուղիների փնտրտուքը չէ, նա բոյկոտելու է արևմտյան ձևաչափը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետը կարծում է, որ Մոսկովյան հարթակ չկա, ՌԴ-ն անկողմնակալ միջնորդի դերը կորցրել է՝ վերածվելով Հայաստանի նկատմամբ թշնամական կողմի․ «Ստուգում են Հայաստանի ճկվելիության աստիճանը: Մենք պետք է կամային հատկություններ դրսևորենք, կարմիր գծեր սահմանենք»:









































