Հայաստանում անցած տարի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ։ Թվի մեջ ներառված են նաև մարդիկ, որոնք Հայաստանում են բնակվում, սակայն մարդահամարի պահին մինչև մեկ տարի ժամկետով բացակայել են Հայաստանից։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 3 միլիոն 2 հազար 598 մարդ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝ 2 միլիոն 871 հազար 771 մարդ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ:
Մարկոսյանի խոսքով՝ Հայաստանում ավելի շատ առկա բնակչություն կա, քան նշված է վիճակագրությունում․ «Մեր բնակչության թվաքանակի որոշիչ բաղադրիչը արտագաղթն է: Մի հինգ տարուց հնարավոր է ունենանք անկման ժամանակահատված: 2022-ին ունեցել ենք միգրացիոն դրական սալդո, դեպոպուլյացիա չենք ունեցել: Ոչ ոք չի կարող ասել 2050-ին ՀՀ-ն որքան բնակչություն կունենա: Մենք գտնվում ենք բավականին լավ խաչմերուկում, մեր դիրքերը լավ են: Մենք գտնվում ենք բավականին լավ խաչմերուկում, մեր երկիրը գրավիչ է: Մեր բնակչության թվաքանակը հնարավոր է մեծանա, մեր երկիրը ապրելու և աշխատելու համար գրավիչ է»:









































