Thursday, 04 06 2026
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ընդդիմությունը չթողնել անտեր․ Ընտրիր ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է

WikiLeaks-ը ցույց տվեց, որ իշխանությունները սխալ են պատկերացնում կոմպլեմենտար քաղաքականություն կոչվածը

– Առաջիկայում կայանալու է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում ամենայն հավանականությամբ Հայաստանի հարցը քննարկվելու է թե՛ մոնիտորինգի հանձնաժողովում, թե՛ այլ հանձնաժողովներում: Հաշվի առնելով ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, կարելի՞ է համարել, որ այդ ամենը որևէ կերպ կազդի Հայաստանի հարցի քննարկման շեշտադրումների վրա:

– Ըստ էության, ՀԱԿ-ը իշխանությանը հնարավորություն տվեց դեմքը փրկած դուրս գալ այն իրավիճակից, որը հենց իշխանությունն ինքն էր ստեղծել 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված: Իշխանությունը, օգտագործելով այդ երկխոսությունը, կարող էր իր դեմքը փրկել թե՛ ներսում` հասարակության առջև, թե՛ դրսում: Սակայն իշխանությունն օգտագործեց միայն դրսի ֆակտորը` ներսում ոչ մի հարց չլուծելով, իշխանությունը փորձում է միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների ցույց տալ, որ ինքը բոլոր խնդիրները` կապված անօրինականությունների և մարդու իրավունքների հետ լուծել է: Իհարկե, ԵԽԽՎ-ում ամեն ինչը հալած յուղի պես չի ընդունվում, և այն հարցերը, որոնք դրված են ԵԽԽՎ պահանջների մեջ` կապված Մարտի 1-ի դեպքերի բացահայտման, խոսքի ազատության հետ, դեռևս դրված են, քանզի դրանց մասին իշխանություններն այսօր չեն խոսում: Ճիշտ է, այսօր Հայաստանում այնքան քաղբանտարկյալ չկա, ինչպես էր երեք տարի առաջ, բայց քաղաքական հայացքների համար հետապնդումը շարունակվում է: Կարծում եմ` այս հարցերին ԵԽԽՎ-ն ուշադրություն կդարձնի:

– Իսկ այդ դեպքում, Ձեր գնահատմամբ, պաշտոնյաների ձերբակալությունները, որոնք իշխանությունը գնահատում է որպես առկա խնդիրների լուծման ճանապարհին արվող քայլեր, ի՞նչ են, ներքին փոփոխություննե՞ր չեն:

– Իշխանական հիմնական լծակները այսօր գտնվում են մի քանի ուժերի ձեռքում` ուժային-իրավապահ համակարգ, որտեղ կարելի է մտցնել նաև դատախազությունը, չնայած ոստիկանության և դատախազության միջև տարաձայնություններ կան, ֆինանսական-օլիգարխիկ համակարգը և կրիմինալը: Այս ուժերի միջև մրցակցություն է գնում Սերժ Սարգսյանի առջև ցույց տալու համար, թե ով ավելի կարևոր դեր կատարեց վերջինիս իշխանության բերելու գործում: Եվ տարբեր ժամանակներում այս ուժերից մեկն ավելի կարևոր դառնալով լկտիանում է, և այդ հանգամանքը ստիպում է նույն Սերժ Սարգսյանին իր կողքին գտնվող մյուս ուժերի միջոցով զսպել վերջիններիս: Եվ ահա դա է պատճառը, որ մենք հանկարծ տեսնում ենք, որ ինչ-որ պաշտոնյա է ձերբակալվում, հեռացվում պաշտոնից, նաև քրեական գործեր են հարուցվում:

– Երկխոսության այն ընթացքը, որ եղավ, և կոալիցիայի ու ՀԱԿ-ի պատվիրակությունները բանակցեցին աշխատանքային հանդիպումների շրջանակում, ինչպե՞ս կգնահատեք:

– Թվում էր, թե արտահերթ ընտրությունների պահանջը ֆանտաստիկ է, ինչպես նաև փոքր` համեմատած այն խնդիրների հետ, որ կան Հայաստանում: Սակայն իրականում բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը, կարող են լուծվել միայն արտահերթ ընտրությունների պարագայում: Փաստացիորեն հասարակությունը ՀԱԿ-ի միջոցով իշխանություններին կոչ է անում փորձել ստեղծել նորմալ ընտրական համակարգ, պայմանավորվելով ընտրական կարգուկանոնի, ոչ թե տեղերի, շուրջ` գնալ արտահերթ և քաղաքակիրթ ընտրությունների` հասարակությանն ի վերջո ներգրավելով այդ պրոցեսի մեջ որպես հիմնական դերակատար: Սա, իհարկե, շատ դժվար է անել, որովհետև հասարակությունն արդեն չի հավատում, որ մեր երկրում ընտրությունների միջոցով հնարավոր է ինչ-որ բան փոխել, սակայն եթե ընդդիմությունն ու իշխանությունը միասին հայտարարեին, որ դա հնարավոր է և իրենք պատրաստ են գնալ դրան, ապա դա թույլ կտար հասարակությանը հավատալ, և դա կլիներ սկիզբը այն մոդելի, որի մասին երազում ենք շատերս: Արտահերթ ընտրությունները ցույց են տալիս երկու կողմերի, հատկապես իշխանության, պատրաստակամությունը գնալ այլ ճանապարհով` ցույց տալով, որ այն կառավարման ձևը, որ եղել է մինչ այդ, այժմ անընդունելի է: Եվ հենց այս պարագայում հասարակությունը կարող է հավատալ:

– Պարոն Իգիթյան, իսկ երկխոսության շարունակության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Իմ կարծիքով` երկխոսությունը միշտ էլ եղել է և կշարունակվի, բայց ոչ սեղանի շուրջ, քանզի ընդդիմության հայտարարություններին իշխանությունն այս կամ այն կերպ արձագանքել է: Ինչպես օրինակ` քաղբանտարկյալների հարցը, թեև չկար երկխոսություն, սակայն ՀԱԿ-ի հաջորդական քայլերը, ճնշումները բերեցին այն իրավիճակի, որ իշխանությունը արձագանքեց ու ազատ արձակեց քաղբանտարկյալներին: Այսօր Հայաստանն ունի շարժվելու երկու տարբերակ` քաղաքական պայքարի միջոցով անցկացվող արտահերթ ընտրություններ, որն իրենից ենթադրում է դասական պայքար` հասարակության բոլոր շերտերը ներկայացնող կուսակցությունների մասնակցություն: Իսկ եթե իշխանությունը չգնաց այդ առաջին տարբերակով և որոշեց պահպանել ներկայիս իրավիճակը, ապա չի բացառվում, որ իշխանության մեջ առկա տարբեր շերտերի միջև լինելու են որոշակի պառակտումներ և իշխանության թուլացում: Այս ուժերի պայքարը կլինի այն ժամանակ, երբ հասարակությունը ներգրավված չլինի այս գործընթացներին, իսկ եթե հասարակությունը դուրս գա անտարբերության մթնոլորտից և ինքը դառնա թելադրող, ապա ինչ կարող են անել օլիգարխները:

– WikiLeaks-յան հրապարակումների մասնավորապես այն հատվածները, որոնք վերաբերում են արտաքին քաղաքական հարցերին, Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:

– Այդ հրապարակումներից ոչ այնքան հետաքրքիր, որքան զավեշտալի դրվագներ են պարզվում: Ստացվում է, որ պաշտոնյաները, որոնք ձևացնում են, թե գործում են օրենքով, իրենց կուսակցության ծրագրով, մի բան ասում են հասարակությանը, մի բան են ասում իրենց գործընկերներին, մի բան` Եվրախորհրդին, մեկ այլ բան` Ռուսաստանին և բոլորովին այլ բան` ԱՄՆ պաշտոնյաներին: Իմ կարծիքով` այդ մարդիկ մի քիչ սխալ են պատկերացնում կոմպլեմենտար քաղաքականություն կոչվածը: Այս ամենը ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև վտանգավոր, քանզի այդ մարդիկ պետություն են ներկայացնում, և պետությունը պետք է տանի բաց քաղաքականություն, միայն այդ դեպքում կարելի է հաջողության հասնել: Ցանկացած հարցում, ասենք` ԼՂ հարցում մենք պետք է ունենանք մեր հստակ դիրքորոշումը և այդ դիրքորոշումը պետք է հստակ արտահայտենք թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Պարսկաստանում և թե՛ ցանկացած երկրում ու կազմակերպությունում: Ավելին` առաջին հերթին հասարակությանը պետք է տեսանելի և հասկանալի լինի պետության դիրքորոշումը: Սակայն մենք տեսնում ենք հակառակը, երբ պետական պաշտոնյաները նույնիսկ անձնական խնդրանքի ձևով խնդրում են Միացյալ Նահանգներին իրենց իշխանությունը պահելու համար որոշ քայլեր կատարել: Հստակ տարանջատում պետք է լինի, քանզի մի բան է, երբ պաշտոնյան նման զրույցներ է ունենում ներկայացնելով իրեն, իր կուսակցությունը կամ ինչ-որ կազմակերպություն, և մեկ այլ բան, երբ երկիր է ներկայացնում: Այդ կերպ պաշտոնյաները խոցելի դառնալով` խոցելի են դարձնում նաև երկիրը:

– Նույն WikiLeaks-ի հրապարակումներից տեղեկանում ենք, թե ինչպես է Սահմանադրական դատարանի անդամը, ԱԺ փոխխոսնակը ԱՄՆ դիվանագետին պատմում ներքին հարցեր և դրանով փաստում, թե ինչ ահաբեկված վիճակում են իրենք գտնվում: Պարոն Իգիթյան, արդյո՞ք այս հանգամանքը չափազանց վտանգավոր հարված չէ մեր ազգային անվտանգությանը:

– Անկախ WikiLeaks-ի հրապարակումներից, եթե դուրս գանք փողոց և խոսենք քաղաքացիների հետ, ապա նրանցից յուրաքանչյուրը կասի, որ մեր երկրում անկախ և տարանջատված չեն ոչ դատական, ոչ գործադիր, ոչ օրենսդիր իշխանությունները: Այնպես որ, մեզ պետք չէ կարդալ WikiLeaks-ը, որպեսզի հասկանանք, որ 2008թ. մարտի 1-ից հետո եղած բոլոր դատական գործերը շինծու էին, երբ հակասական ցուցմունքների հիման վրա որոշակի խումբ դատավորներ, որոնց իշխանությունը օգտագործում էր, անտրամաբանական դատավճիռներ էին կարդում: Այնպես որ, մեզ համար նորություն չէ, սակայն շատ ցավալի է, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի անդամի վրա, որն իբրև թե պաշտպանված պետք է լինի Սահմանադրությամբ և օրենքով, ճնշումներ են գործադրվում: Փաստն այն է, որ Հայաստանում ցանկացած մեկի վրա կարելի է ճնշում գործադրել, քաղաքացին այսօր Հայաստանում իրեն պաշտպանված չի զգում, որովհետև տեսնում է, որ նույնիսկ Սահմանադրությամբ պաշտպանվող պաշտոնյան պաշտպանված չէ: Ճիշտ է, առաջին հայացքից կարող է անընդունելի և ոչ բարոյական համարվել այն հանգամանքը, երբ պաշտոնյան այլ երկրից խնդրում է օգնություն, ինչ-որ ներքին հարցեր է պատմում, բայց իրականում կարելի է հասկանալ այդ մարդուն, քանզի պարզ է, որ ինքն իրեն անպաշտպան է զգում և չի բացառում, որ կարող է պատժվել իրեն տրված հրամանը կատարելիս ինչ-ինչ սխալ թույլ տալու դեպքում: Ընդհանուր տեռոր է Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում