Արցախում այսօր իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե ժամ առ ժամ, այլ րոպե առ րոպե: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Գագիկ Սաֆարյանը:
Պատմաբանի խոսքով՝ նախորդ հանրահավաքները, որը կազմակերպել էր նույն Ռուբեն Վարդանյանը, ավելի բազմամարդ էին, քան այս վերջինը․ «Ստեփանակերտի երեկվա հանրահավաքը բազմամարդ չէր, Արկադի Ղուկասյան-Բակո Սահակյան փտած ուղեղներով Արցախը երբեք չի փրկվի: Այս ձևաչափով հանրահավաքները Արցախի համար ուշացած են: Այն, ինչ կատարվում է Արցախում և Հայաստանում, տեսնում են ԱՄՆ-ում ու ԵՄ-ում»: Պատմաբանը կարծում է, որ Հայաստանը պետք է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն որդեգրի, Փաշինյանի այցը այդ համատեքստում էր․ «Մայիսի 9-ի մեջ ունենք մեր մասնաբաժինը, Փաշինյանը կարող է պահանջել ՌԴ-ից փոխհատուցել մեր արյան դիմաց»:









































