2023 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Զինված ուժերում իգական սեռի ներկայացուցիչների կամավորության սկզբունքով 6 ամսով զինվորական ծառայության անցնելու նախագիծը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է գնդապետ, «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ հիմնադիր Աիդա Սերոբյանի հետ:
Տիկին Սերոբյանը կարծում է, որ վեց ամիսը երկար ժամկետ չէ, բոլոր կանայք պետք է անցնեն զինծառայության․ «Եթե չլինի համապատասխան զորանոց, կանանց համար ծառայությունը շատ դժվար կլինի»: