Monday, 22 06 2026
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով

Հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականության հողամասեր Երևանում

Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ, 2017-2021 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով` Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից։

1. Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող, 3550 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 437 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը.

2. Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի, Գ-1 թաղամասում գտնվող 4000 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլն 760 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը.

3. Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 8405 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 24 մլն 710 հազար 700 դրամ կադաստրային արժեքով հողամասը.

4. Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի Աջափնյակ, Լուկաշինի փողոցին հարող տարածքում գտնվող 12.860 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 37 մլն 133 հազար 250 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.

5. Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված Երևան քաղաքի Շենգավիթ, Արտաշատի խճուղում գտնվող 5000 քմ մակերեսով, գյուղատնտեսական նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 14 մլն 700 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը.

6. Նույն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 2080 քմ մակերեսով, բնակավայրերի (տնամերձ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 22 մլն 276 հազար 800 դրամ կադաստրային արժեքով հողամասը.

7. Երևան Կենտրոն, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող 12.400 քմ մակերեսով, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 730 մլն 462 հազար 920 դրամ կադաստրային արժեքով հողամասը.

8. Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 6.640 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 244 հազար 936 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.

9. Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 9.420 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 690 հազար 858 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.

10. Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 7090 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 417 մլն 659 հազար 847 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.

11. Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 16.870 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 645 մլն 950 հազար 613 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.

12. Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 17.730 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլրդ 44 մլն 444 հազար 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.

13. Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 17.200 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 658 մլն 586 հազար 280 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը:

Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում Գ.Մ.-ն, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունք ձեռք բերելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մի շարք անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ կեղծ փաստաթղթերի միջոցով հողամասեր գրանցելու նպատակով ստացել է նրանց անձնագրերի պատճենները, անհրաժեշտ այլ տվյալներ և, դեռևս չպարզված հանգամանքներում և անձանց միջոցով, կազմել է հողամասերի կեղծ կադաստրային գործեր:

Կադաստրային գործերում, ի թիվս այլնի, ներառվել են Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, վճարման կեղծ անդորրագրեր, անշարժ գույքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ կեղծ դիմումներ, սեփականության իրավունքի կեղծ վկայականներ և այլ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբր Երևանի քաղաքապետի տարբեր որոշումների հիման վրա՝ 2000-ական թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերով հողամասերն օտարված են եղել ՀՀ տարբեր քաղաքացիների:

Այնուհետև, այդ կադաստրային կեղծ գործերը, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղադրվել են Կոմիտեի արխիվում, մի շարք դեպքերում համապատասխան մատյանների իրական էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող թերթերով, կամ, ընդհանրապես, հեռացվել են:

Վերոնշյալ արարքները կատարելուց հետո, Գ.Մ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, ինչպես նաև դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ, Հ.Մ.-ին համոզելու եղանակով դրդել է նրան չարաշահել պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես` Գ.Մ.-ն Հ.Մ.-ին խնդրել է չկատարել պաշտոնի անձնագրից բխող աշխատանքային պարտականությունները, չհամեմատել կեղծ կադաստրային գործերի թղթային և էլեկտրոնային տարբերակները և գրանցման էլեկտրոնային համակարգում մուտքագրել իր կողմից մատնանշված ապօրինի կադաստրային գործերը:

Արդյունքում, Կոմիտեի գրանցման էլեկտրոնային «ARPIS» համակարգում տեսաներածվել (սկանավորվել) և մուտքագրվել են կեղծ կադասtրային գործեր, համաձայն որոնց՝ վերոնշյալ հողամասերի նկատմամբ իրավունք են ունեցել Գ.Մ.-ի ներկայացրած անձինք, ինչի հետևանքով Գ.Մ.-ին և նրա հետ հանցավոր համաձայնության եկած անձանց հնարավորություն է տրվել փաստացի տնօրինել և օգտագործել այդ հողամասերը:

Որոշ դեպքերում հափշտակված հողամասերը հետագայում օտարվել են տարբեր անձանց:

Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել Գ.Մ.-ի, Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, Գ.Մ.-ի հետ խմբի կազմում հողամասերը հափշտակած և հափշտակությանն օժանակած 10 անձանց նկատմամբ:

6 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Միաժամանակ, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, միջոցներ են ձեռնարկվել հափշտակված գույքերը համայնքին և պետությանը վերադարձնելու ուղղությամբ. Գլխավոր դատախազությունը հայցեր է հարուցել Վարչական դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում