2022 թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար, ինչը ռեկորդային է Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:
Տնտեսագետի խոսքով՝ մոտ 70 միլիարդի ավելացում ունենք, աճը պայմանավորված է մի քանի գործոնով․ «Պետք է արձանագրել՝ խոշոր հարկատուները ավելի են խոշորացել: Մեր տնտեսությունում ակտիվ տեղաշարժեր են, աշխարհաքաղաքական զարգացումները զգալի ազդեցություն ունեն: Հարկատուների շարքում հայտնվել են նոր անուններ»:









































