Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Երբ ԶՈՒ ներգրավվել են ներքաղաքական խնդիրների կարգավորման մեջ, դա միշտ հետ է գցել պետությունը

Նոր օրենսդրական կարգավորմամբ կարգելվի զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, ինչպես նաև կարգելվի զինվորական համազգեստով հավաքների, կամ հանրային բողոքի ցույցերի մասնակցել։

«Զինված ուժերը որևէ կերպ չպետք է խառնվեն քաղաքական հարցերին։ Սա ժողովրդավարական պետության սահմանադրական նորմ է և կայունության կարևոր սկզբունք է։ Ներքաղաքական բախումներ զինված ուժերի մասնակցությամբ, քաղաքացիական պատերազմներ և, բնականաբար, պետությունը կայունությունն է կորցնում, զարգացման հնարավորությունները և մարդկային մեծ զոհեր տալիս: Իհարկե, պետք է զինված ուժերը և զինվորականությունը չօգտագործվեն, չմասնակցեն քաղաքական գործընթացներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ միայն օրենքով սահմանված դեպքերում արտաքին վտանգները կանխելու գործառույթը ունի բանակը, կամ ինչ-որ արտակարգ իրավիճակներում, այն էլ խիստ սահմանափակ ժամանակահատվածներում և դեպքերում կարող է օգտագործվի, բայց ոչ թե զենքի կիրառման նպատակով, այլ կանխելու որոշակի վտանգներ:

«Այնպես որ, այո՛, սպաները չպետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, և չպետք է քաղաքական հայտարարություններով հանդես գան: Մարդու ընտրությունն է, եթե որոշել է զբաղվել քաղաքականությամբ, պետք է դադարեցնի զինվորական կարիերան: Ժողովրդավարական պետություններում կան որոշակի պաշտոններ, որոնք հստակ պետք է լինեն ոչ միայն ապակուսակցական, այլև ապաքաղաքական: Ասենք, դատավորը չպետք է ունենա քաղաքական դիրքորոշումներ, ինքն անձնական կարող է դա ունենալ, բայց ինքը չի կարող հրապարակային քաղաքական հայտարարություններով հանդես գալ: Ինքը պետք է իրավունքի սկզբունքների հիման վրա իր դիրքորոշումները ներկայացնի: Դատախազությունը, իրավապահ մարմինները, նաև զինված ուժերի սպաները, իհարկե, չեն կարող նման դիրքորոշումներ հայտնել»,-ասաց իրավապաշտպանը:

Հարցին՝ արդյոք այս փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակով, Սաքունցը նշեց, որ սա պայմանավորված է մեր շատ վատ պատմության փորձով, որը մենք 30 տարում ունեցել ենք, և որի գագաթնակետը հանդիսացավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո բարձրաստիճան սպաների հայտարարությունը.

«1996-ի սեպտեմբերին, 2008-ի մարտի 1-ին զինված ուժերի ներգրավումը, քարոզչությունը, երբ միշտ զինված ուժերը քաղաքական իշխանությանը կողմ էին քվեարկում: Ունեցել ենք վատ ժառանգություն և վատ ավանդույթ, երբ զինված ուժերը ներգրավվել են ներքաղաքական խնդիրների կարգավորման մեջ: Դա միշտ էլ հետ է գցել պետությունը»:

Նրա խոսքով՝ և՛ իշխանությունն է օգտագործել զինված ուժերը, և՛ ընդդիմությունը: Այս փոփոխության անհրաժեշտությունը, նրա խոսքով, միշտ է եղել. ժողովրդավարական պետության հիմնական սյուներից մեկը դա է: »Դրա համար ենք ասում, որ պետությունը զավթված է եղել, որովհետև զինված ուժերի օգտագործումը իշխանությունը պահելու համար հենց զավթման ցուցանիշներից մեկն է: Դա ժողովրդավարության կարևոր սկզբունքների ոտնահարում է»:

Սաքունցի կարծիքով՝ քաղաքական զսպվածության, ներքին քաղաքական իրադարձություններին զինված ուժերի և զինծառայողների մասնակցության արգելքը կարևոր սկզբունք է. հիմա թե դա ինչ մեխանիզմներով կապահովվի, կլինի քրեական պատասխանատվության, թե վարչական, թե ծառայողական պատասխանատվության եղանակով, բոլոր դեպքերում տարբեր գործիքակազմ պետք է կիրառվի:

«Անպայման չի ամեն ինչը քրեական պատասխանատվության տիրույթում դիտարկել: Կախված հայտարարության կամ գործողության ազդեցությունից ու նշանակությունից՝ կարող է լինել, օրինակ, ծառայության անհամատեղելիության հիմքով պաշտոնավարման դադարեցում և հեռացում ԶՈՒ-ից: Կարող են լինել վարչական պատասխանատվության, կարգապահական պատասխանատվության մեխանիզմներ, կարող են լինել նաև քրեական, եթե հայտարարության կամ գործողության հետևանքները ծանր են եղել: Հետևանքները կարող են տարբեր լինել, ինչպես այդ քաղաքական բնույթի գործողությունները միատեսակ լինել: Մի բան է, ասենք, շարքային սպայի հայտարարությունը, մեկ այլ բան է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կամ տեղակալի կամ զորահրամանատարի հայտարարությունը»,-նշեց իրավապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում