Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Միշելի հաշիվները Ռուսաստանի հետ, և «հաշիվը» փակող Հայաստանի ու Արցախի անվտանգությունը

ԵԽ նախագահ Շարլ Միշելը բելգիական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես ասած խաղաղության գործընթացի միջնորդելու իր աշխուժությունը պայմանավորված է նրանով, որ չի ուզում, որպեսզի Ռուսաստանը դոմինանտ լինի ռեգիոնում:

Միշելը բելգիական թերթին ասել է, թե ավելի լավ է իրեն մեղադրեն մեծ աշխուժության, քան անգործության համար: Միշելը Բելգիայի վարչապետն էր, մինչև ԵԽ նախագահ ընտրվելը: Չի բացառվում, որ նա ԵԽ նախագահի պաշտոնից հետո էլի ունի քաղաքականությամբ զբաղվելու և Բելգիայի իշխանության համար պայքարելու մտադրություն, ենթադրաբար իհարկե, ինչի պատճառով էլ փորձում է ներկայիս եվրաատլանտյան քաղաքականության տրենդի մեջ մնալ՝ ներկայանալով Ռուսաստանի դոմինանտության դեմ պայքարող մարտիկ: Դա իհարկե Միշելի գործն է, ու, եթե այդ գործի կամ նպատակների բերումով նա իր աշխուժությամբ ունենա Կովկասում խաղաղության հարցում կառուցողական դերակատարում, նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի ամրապնդմանը, ապա դա կլինի միայն ողջունելի: Բայց հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք Ռուսաստանի դոմինանտություն թույլ չտալու նպատակը կարող է իրապես ունենալ խաղաղ գործընթացի նպաստող նշանակություն կամ ազդեցություն, թե՞ առավել կսրի ռեգիոնալ ազդեցության համար պայքարում առանց այդ էլ սուր զգացումներն ու տրամադրությունները, ինչը կբերի լարվածության ռիսկերի աճի, այդ կերպ նաև բերելով Ադրբեջանի հանդգնության և ագրեսիայի աճի: Եվ արդյո՞ք դա չէ նաև պատճառը, որ վերջին շաբաթներին հենց նկատվում է այդ հանդգնության և ագրեսիայի աճը:

Եթե հաշվի առնենք և այն, ինչ Հայաստանի վարչապետը հայտարարեց օրեր առաջ իր մեծ մամուլի ասուլիսի ընթացքում՝ բրյուսելյան ձևաչափի, դրանում ձեռք բերվող, հետո չկատարվող պայմանավորվածությունների՝ և փաստացի դրա անհետևանք մնալու մասին, այդ կերպ փորձելով թափանցիկ ակնարկել, թե ինչու է Երևանը վերապահումով մոտենում և հրաժարվում եռակողմ այդ ձևաչափի նոր հանդիպումից, ակնկալելով քառակողմ՝ նաև Ֆրանսիայի մասնակցությամբ, ապա պարզ է դառնում, որ Միշելի աշխուժությունը գոնե առայժմ չի ծառայում խաղաղ գործընթացի ամրացմանը: Եվ պատճառն ըստ էության այն է, որ բուն նպատակը փաստացի Ռուսաստանի դոմինանտություն թույլ չտալն է, ու դա փաստորեն եվրոպական քաղաքական միջանցքներում որևէ կապիտալիզացիայի ենթարկելը: Ռուսաստանի հետ Եվրոպայի կամ Միշելի հարաբերությունն ու հաշիվները իհարկե իրենց ինքնիշխան գործն է, եթե կա եվրոպական ինքնիշխանություն, ինչի առնչությամբ օրինակ բարձրաձայն մտահոգություն է հայտնում անգամ Ֆրանսիայի նախագահը, բայց թերևս ազնիվ չէ այդ գործի համար գործիք ծառայեցնել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Դա բերում է ընդամենը որևէ խաղաղ գործընթացի միջոցով շատ, թե քիչ բալանսավորված համաձայնությունների հեռանկարի աղճատման: Իհարկե, Ռուսաստանի դոմինանտ դերին հասցվում են հարվածներ, բայց դրանք որպես կանոն իր մաշկի վրա զգացողը Հայաստանն ու Արցախն են: Թեև, Միշելի համար Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքական հորիզոններում կարիերայի թերևս ոչ այնքան լիկվիդային նյութ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում