ՌԴ-ն 2018-ից Հայաստանից մի բան է ուզում՝ հետքայլ ժողովրդավարությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանին մեղադրում են արտաքին ուժերը և նրանց սպասարկող ուժերը ներսում․ «ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, ՀՀ ակնկալիքները այդ կառույցից այլ են:Սև լճի տարածքում ՀԱՊԿ ուժերը պատրա՞ստ են վերականգնել ՀՀ ինքնիշխան տարածքը: ՀԱՊԿ-ը պետք է գա ՀՀ տարածք և կրակելու միջոցով ազատագրի մեր օկուպացված տարածքները: Ունենք լեգիտիմ իրավունք կասկածելու ՀԱՊԿ ուժերի կենսունակությանը ՀՀ սահմաններին»:








































