Tuesday, 30 06 2026
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

Վրաստանն ավելի քան 46 մլն եվրո կստանա Համաշխարհային բանկից

Համաշխարհային բանկը Վրաստանին 46,3 մլն եվրոյի չափով վարկ կհատկացնի երկրի կանաչ և կայուն զարգացման քաղաքականության առաջին գործառնության շրջանակներում: Այդ մասին տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ միջոցները կուղղվեն՝ աջակցելու կանաչ և կայուն զարգացմանը, կայուն գյուղատնտեսությանը, ոռոգմանը և հողի շուկայի զարգացմանը:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Վրաստանի միջև համապատասխան վարկային համաձայնագրերն ստորագրել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։ Ծրագիրը ներառում է կլիմայի փոփոխության պարտավորություններ (անտառների կայուն կառավարում, արդյունաբերական արտանետումների կառավարում, վերականգնվող էներգիայի արտադրություն), պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի (ֆինանսական վերահսկողության ընթացակարգեր և պետական ձեռնարկությունների կառավարման ձևեր) մեղմացում, հողից, ջրից և ֆինանսներից օգտվելու հնարավորության (տարածական տվյալների ազգային ենթակառուցվածք, վճարային համակարգեր և վճարային ծառայություններ) բարելավում:

Վրաստանի «Կայուն գյուղատնտեսություն, ոռոգում և հող» նախագիծը նախատեսում է ֆինանսական միջոցների հատկացում 69,3 մլն եվրոյի չափով։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ոռոգման ու դրենաժային ծառայությունները և գյուղատնտեսական արտադրությունը Կախեթում, Շիդա և Քվեմո Քարթլիում, Մցխեթ-Մթիանեթում և Սամեգրելո-Զեմո Սվանեթում: Նախագծով նախատեսված են ներդրումներ ոռոգման ոլորտում, հողատարածքների և գյուղատնտեսության ոլորտում, ինչն ինքնին կնպաստի երկրի գյուղատնտեսության զարգացմանը։

Վրաստանը Համաշխարհային բանկի անդամ է դարձել 1992 թվականի օգոստոսի 7-ին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկը տրամադրել է արտոնյալ վարկեր և փոխառություններ՝ վրացական տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 4,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի հարյուրից ավելի նախագծեր ֆինանսավորելու համար:-

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում