Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ներկայացրել է Ղրիմի ապաօկուպացիայի 12 քայլերը։ Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի կցված թերակղզին վերադարձնել Ուկրաինայի իրավասությանը։
Ծրագիրը ներառում է Ղրիմի կամրջի ամբողջական ապամոնտաժում, 2014 թվականից հետո Ղրիմ ժամանած Ռուսաստանի քաղաքացիների արտաքսում, Սեւաստոպոլի անվանափոխություն։
Դանիլովի խոսքով, անհրաժեշտ է փոխել Սևաստոպոլի անվանումը, քանի որ «այն որոշակի դեր է խաղում ռուսական գաղափարախոսության և Ռուսաստանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործընթացում»։
Դանիլովը գրում է, որ Ղրիմի ապաօկուպացման ծրագիրը մշակվել է Անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից՝ փորձագետների մասնակցությամբ։