ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի համար զարմանալի է ԵՄ դիտորդների տեղակայման մասին ՀՀ քաղաքացիների քննադատությունը․ «ԵՄ առաքելությունը ՀՀ քաղաքացիների անվտանգության համար է, այն չի կարող մեզ համար նոր խնդիր ստեղծել: ԵՄ-ն արդեն իսկ արձագանքել է, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը հրաժարվել է: ԵՄ-ն որևէ իրավապայմանագրային պարտավորվածություն ՀՀ նկատմամբ չունի, մենք ենք խնդրել: Եղոյանը վստահ է՝ ԵՄ դիտորդների տեղակայումով ավելի վատ չի կարող լինել․«Եթե 100 անզեն դիտորդը կարող Է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից, դա արդեն այլ հարցեր է առաջացնում»:







































