Ալլա Սահակյանը տեսողություն խնդիր ունի, որն ի ծնե է, իրեն փոխանցվել է ժառանգաբար։ Ալլան կարողանում է քաղաքում տեղաշարժվել սպիտակ ձեռնափայտի օգնությամբ։ Ունի մնացորդային տեսողություն, տեսնում է լույս, ստվեր, պատկերներ, մարդկանց, բայց ոչ հստակ։ Այս ամենը երիտասարդ աղջկան չի խանգարում ապրել ակտիվ կյանքով, ուսում ստանալ, ինչպես նաև զբաղվել կույր ֆուտբոլով։
«Կյանքը՝ երկրորդ փորձից» հաղորդման շրջանակներում Ալլան ասում է, որ իր ընտանիքի հոգատարության շնորհիվ երբեք չի զգացել, որ ինքն ուրիշ է կամ տարբերվում է մյուսներից։








































