1988-ի երկրաշարժից հետո շինարարության նորմերը փոխվեցին, քաղշինը խիստ հետևում է դրան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Ճարտարապետի փոխանցմամբ՝ վերջին 10 տարիներին քաղշինը խստացրել է նորմատիվները․ «Մեր բնակելի շենքերը միշտ կառուցվել են մարած կիրով և փայտյա կոնստրուկցիաներով: Այսօր շենքերը կառուցելիս ամրությունն են նախընտրում, ոչ թե ճկունությունը: Մենք պետք է գնանք այլ ճանապարհով, շենքեր կառուցենք թեթև կոնստրուկցիաներով»:









































