Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Հայաստանը Հնդկաստանի ռազմաարդյունաբերական հորիզոնում

Հնդկաստանի պաշտպանության նախարարը թվիթերյան գրառումով անդրադարձել է այդ երկրի ռազմաարդյունաբերական կարողություններին և նշել, որ Հնդկաստանը այդ ոլորտում հավատարիմ է իր գործընկերային հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը: Հնդկաստանի նախարարը նշելով, որ անցնող ութ տարիների ընթացքում Դելին դարձել է պաշտպանական արտադրանք արտահանող առաջատարներից մեկը, միևնույն ժամանակ նկատել է, որ ստեղծում են նոր կապեր՝ հետագա աճի համար: Որպես ռազմաարդյունաբերական զարգացման կարևոր գործընկեր Հնդկաստանի ներուժի մասին կարծիքս արտահայտել եմ պարբերաբար, հաշվի առնելով ռազմաարդյունաբերության կայուն զարգացման այն գերխնդիրը, որ ունի նաև Հայաստանը: Հնդկաստանն ու Հայաստանը ունեն ոչ միայն աշխարհաքաղաքական և անվտանգային հետաքրքրությունների՝ իհարկե տարբեր տրանաչափեր, բայց նաև բովանդակային զգալի ընդհանրություններ, այլ նաև դրա հիման վրա կադրային, գիտատեխնիկական կոոպերացիայի որոշակի ներուժ: Դրան ավելանում է և այն, որ Հնդկաստանն իր աշխարհաքաղաքական դիրքավորմման համատեքստում փորձում է լուծել այն խնդիրը, որը կա նաև Հայաստանի առաջ, իհարկե դարձյալ այլ մասշտաբով և բովանդակությամբ. ապահովել որոշակի բալանսավորվածություն Ռուսաստանի և ԱՄՆ միջև:

Ամբողջ հարցն այն է, թե ինչպես է իրացվում այն որոշակի «բազային ներուժը» , որ կա Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմաարդյունաբերական զարգացմանը միտված գործընկերության  հեռանկարի առումով: Հայաստանում հատկապես 44-օրյա պատերազմից հետո հաճախ է խոսվում ռազմաարդյունաբերական ներուժի մասին, միևնույն ժամանակ սակայն պետք է նկատել, որ այստեղ իրավիճակի գնահատումը զգալի մասնակիությամբ գտնվում է նաև պատրանքային ընկալումների և գնահատումների դաշտում, հաճախ իրականության տեղ ներկայացնելով ցանկալին: Ռազմաարդյունաբերությունը պահանջում է արտադրական ցիկլայնության մեծ բազա, որը Հայաստանում բացակայում է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, բայց բացակայում է: Դրա ձևավորումը պահանջում է ոչ միայն ահռելի ֆինանսական ներդրում և ժամանակ, այլ նաև տեխնոլոգիական ներարկում և «լոկոմոտիվային գործընկերություն: Այդ իմաստով է, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարող է լինել արդյունավետ գործընկեր, հաշվի առնելով և այն, որ ժամանակակից ռազմաարդյունաբերությունը մի շարք իրողությունների հանրագումարով նաև մեծ քաղաքականություն է, աշխարհաքաղաքականություն և աշխարհտնտեսություն: Հետևաբար, այդ ահռելի հորձանուտ մտնել լոկ հայկական «մակույկով», բոլորովին իրատեսական չէ: Դրանով հանդերձ, պետք է նկատել նաև, որ անշուշտ հայ-հնդկական գործակցության հեռանկարը պարունակում է նաև այդ իրողություններից բխող քաղաքական մարտահրավերների զգալի ծավալ: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքն է, որ պահանջում է մեծ ծավալի աշխատանք՝ առկա ներուժը կապիտալիզացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում