7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայից դեպի հարավ-արևմուտք` Ալեուտյանկղզիների մերձակայքում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի խորությունը կազմել է 35կմ` Ատքա գյուղի մերձակայքում:
Ալյասկայի առանձին շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:










































