Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 25-29-ը ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Արարատի մարզի Վանաշեն և Այնթապ գյուղերում։









































