Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում, որտեղ ընթացող դռնփակ նիստում որոշվում է Օհանյանի խափանման միջոցը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, Մարգար Օհանյանի նկատմամբ խափանման միջոց կընտրվի կալանքը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի ՃՈ նախկին պետը՝ Մարգար Օհանյանը ձերբակալվել էր ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:









































