Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ հրապարակվել են 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ քաղաքները։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն հաղորդել է, որ դրանցում ընդգրկվել է նաև Բաքուն։ Վերջինիս մրցակիցներն են Ստամբուլը, Մադրիդը, Հռոմը, Տոկիոն ու Դոհան։
2020 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությունը կատարելու է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կոնգրեսը։ Այն տեղի է ունենալու 2013 թվականին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։
Հիշեցնենք, որ Բաքուն իր թեկնածությունը ներկայացրել է նաև 2016 թվականի օլիմպիական խաղերի անցկացման համար, իսկ Ստամբուլը 4 անգամ անընդմեջ պարտվել է 2000, 2004, 2008, 2012 թվականներին։











































