Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Մոսկվայի մարզում երեկ ձերբակալվել է «օրենքով հեղինակավոր գող» Մամուկա Միքելաձեն: «Չորեքշաբթի օրը մերձմոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցները հատուկ ջոկատի օգնությամբ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի Էրշովո գյուղում ձերբակալել են 45-ամյա Մամուկա Միքելաձեին, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Մամուկա մականունով»,- ասել է աղբյուրը:
Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է 5 գրամ հերոին, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Թմրանյութերի անօրինական շրջանառություն», որը նախատեսում է մինչև 3 տարվա բանտարկություն: «Միքելաձեն համարվում է վրացական «գողական» ընտանիքի անդամ: Դեդ Հասանի և Տարոյի միջև հակամարտության ժամանակ Մամուկան պաշտպանել է Դեդ Հասանին և շատ մոտ էր Դեդ Հասանի մեկ այլ մտերիմի` Յապոնչիկի հետ»,- ասել է աղբյուրը:









































