Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է 17-րդ դարի ֆլամանդացի նկարիչ Պիտեր Ռուբենսի նկարը, որն առևանգվել էր Բելգիայի Գենտե քաղաքի թանգարանից 10 տարի առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն: Գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Հունաստանի երկու քաղաքացիներ:
Ոստիկանությունը նշում է, որ նկարը 1618 թվականի աշխատանք է, որը կրում է «Շոտլանդական վարազի որսը» անվանումը: Մասնագետների հավաստմամբ նկարն ունի գեղարվեստական մեծ արժեք: