Friday, 03 07 2026
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

Արցախում փոփոխությունները սպասված էին, անցնում ենք նոր փուլ, իսկ Արայիկ Հարությունյանը չի հեռանում  

Արցախում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում: Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո կառավարության գրեթե բոլոր անդամները ազատվել են պաշտոններից և պետնախարարը նոր կառավարության կազմ պետք է հավաքի: Արդեն իսկ Արցախում քննարկվում է նոր կառավարության ձևավորման հարցը, տրվում են տարբեր թեկնածուների անուններ՝ այս կամ այն պաշտոնում նշանակման համար: «Հետքը» գրել էր, որ Արցախում դժգոհություն են առաջացրել Ռուբեն Վարդանյանի կողմից Կամո Աղաջանյանին պետական համակարգում կրկին պաշտոն առաջարկելու մասին լուրերը: Նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի  մասին բազմաթիվ սկանդալային պատմություններ են հայտնի արցախցիներին: Նրա բիզնեսների, նրա մտերիմների «քաջագործությունների» մասին Արցախում, մասնավորապես՝ Հադրութում բոլորը գիտեին: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր:

Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, «Հետքի» հիշյալ հրապարակումն ուղարկվել է Արցախի ԱԱԾ՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար:

Նշենք, որ պատերազմից հետո Կամո Աղաջանյանին նշանակել են ՀՀ-ում  Արցախի նախագահի ներկայացուցիչ:

Արցախի Ազգային ժողովի իշխող «Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություններ չունի նոր կառավարությունում Կամո Աղաջանյանի հնարավոր նշանակման մասին: Ինչ վերաբերում է ընդհանրապես, Արցախում տեղի ունեցող փոփոխություններին, նա ասաց. «Նոյեմբերի 4-ին նշանակվել է նոր պետնախարար՝ Ռուբեն Վարդանյանը, այսինքն պետք է ձևավորվի նոր կառավարություն՝ նոր ծրագրով, և կադրային փոփոխությունները կապված է հենց դրա հետ: Հիմքում այն է, որ պետք է նոր ծրագիր պետք է լինի, նոր կատարողներ, նոր արդյունք»:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ պատերազմից հետո գործող կառավարությունը չարդարացրեց իրեն, Արթուր Հարությունյանն արձագանքեց. «Չէի ասի՝ չարդարացրեց, ուղղակի պատերազմից անմիջապես հետո լրիվ ուրիշ իրավիճակ էր, ուրիշ խնդիրներ էին դրված կատարելու, որոնք իմ կարծիքով՝ բավականին լավ կատարվեցին: Հիմա անցնում ենք նոր փուլ, որն արդեն նոր կառավարությունը պետք է անի: Ինքը կենդանի օրգանիզմ է, այսօր այլ խնդիրներ են դրված, վաղը կարող են բոլորովին այլ խնդիրներ լինել: Հետևաբար, նպատակները ևս պետք է փոխվեն, ինչպես նաև կատարողները:

Ոչ թե հին կառավարությունը  չի կարողացել անել, այլ ուղղակի անմիջապես պատերազմից հետո այլ խնդիրներ էին կանգնած մեր առջև, այլ մարտահրավերներ էին: Այսօր արդեն այլ խնդիրների մասին է խոսքը, դրա համար կարծում եմ՝ այս փոփոխությունները սպասված էին և մեծ ակնկալիք կա, որ լուրջ արդյունքներ պետք է ապահովվի»:

Անդրադառնալով նրան, որ Արցախի նախագահը հետ կանչեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իշխող խմբակցության ղեկավարն ասաց. «Սահմանադրական փոփոխության մասով նախագահը արդեն պարզաբանեց, որ կառավարությունն ուղարկել էր նախագիծը, կառավարությունն էլ հետ է կանչել ու պարզաբանել, թե ինչու է այդպես անում: Ես նոր բան չեմ կարող ասել»:

Նա հերքեց լուրերը, թե Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու հեռահար նպատակն այն է, որ Արայիկ Հարությունյանը հեռանում է իշխանությունից. «Այնպես չէ, որ Արայիկ Հարությունյանը հեռանում է, ինչպես մամուլն է գրում: Այդպիսի բան չկա: Ամեն մեկը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Հանրապետության նախագահը երկրի գլուխն է, կառավարության ղեկավարն է, և լիազորված է պետնախարարին լիազորելու համակարգել որոշակի ոլորտներ, որի պատասխանատուն նաև ամբողջ կառավարությունն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում