Վրաց-թուրքական՝ վերջին շրջանի սերտ հարաբերությունների մասին խոսելով՝ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Վլադիմիր Իվանովը տեղեկացրեց, որ Թուրքիան Վրաստանին տարեկան 55 միլիոն դոլարը գերազանցող ռազմական օգնություն է տրամադրում: «Պարզ է, որ Թուրքիան Վրաստանին նրա սիրուն աչքերի համար չի օգնում: Թուրքիան ձգտում է տարածաշրջանում ուժեղացնել թուրք-ադրբեջանա- վրացական հարաբերությունները և ապահովել թուրքամետ վրացական սպայակազմի ձևավորումը Վրաստանում»: Իվանովի գնահատմամբ, թուրք-վրացական սերտ հարաբերությունները մի քանի տարի անց Հայաստանի համար կարող են լուրջ վտանգ ներկայացնել: