Օրական 8000-9000 Ռուսաստանի քաղաքացիներ են ժամանում Ղազախստան։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետժանովը՝ կառավարության նիստի ընթացքում։
«Մենք վերադարձել ենք նախկին իրավիճակին. այժմ Ռուսաստանից ժամանող քաղաքացիների թիվը պակաս է մեկնողների թվից։ Օրական գալիս է 8-9 հազար քաղաքացի, հեռանում է 10-11 հազարը»,- ասել է Ախմետժանովը։
Նախարարը խոսել է նաև ռուսաստանցիների արտաքսման դեպքերից, սակայն հստակ թիվ չի նշել։