Friday, 03 07 2026
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել

Հայաստանը պատմական այցի շեմին

Հայաստանում մեծ ոգևորություն է առաջացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մասին տեղեկությունը: Ներկայացուցիչների պալատի խոսնակը Հայաստանում կլինի հանգստյան օրերին: Դա աննախադեպ և ինչ որ իմաստով պատական այց է, քանի որ նա լինելու է մինչ այժմ Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան: Ընդհանրապես, քաղաքական իմաստով Փելոսին համարվում է նախագահ Բայդենից հետո երկրորդ ֆիգուրը դեմոկրատական կուսակցությունում: Այդպիսով, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի և ազդեցիկ քաղաքական գործչի այցը Հայաստան, իսկապես պատմական իրադարձություն է:

Սակայն, քաղաքականությունը պատմական, խորհրդանշական, զգացական այդ հանգամանքներից ավելի լայն ու թերևս վեր է, քաղաքականության տարողությունը ավելի խորն է, ըստ այդմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի Հայաստան այցը թերևս պետք է դրվի ռացիոնալ քաղաքական ընկալումների վրա: Միանգամայն հասկանալի է, որ հատկապես ադրբեջանական ագրեսիայի թարմ հետի պայմաններում, նաև այդ ագրեսիայի հանդեպ այսպես ասած դաշնակվցային ամլության հերթական դրսևորման պայմաններում Հայաստանի հանրությունը մեծ աջակցություն է դիտում ամերիկացի բարձրաստիճան քաղաքական դերակատարի այցը, սակայն պետք է նաև չմոռանալ, որ Նենսի Փելոսին այդուհանդերձ ներկայացնում է ԱՄՆ շահը, իսկ այդ շահը իր հետաքրքրության շրջանակում դիտարկում է ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը: Եվ այդ տեսանկյունից նաև կա մեկ այլ հանգամանք՝ ամերիկյան քաղաքականության բազմաշերտությունը:

Ի վերջո, քաղաքական ազդեցությամբ, և բնականաբար թիմային շաղկապվածությամբ հանդերձ, ԱՄՆ քաղաքականության լոկոմոտիվն այդուհանդերձ գործադիր իշխանությունն է, հետևաբար թերևս չարժե նաև գերագնահատել Կոնգրեսի պալատիՆերկայացուցիչների պալատի խոսնակի այցը, քանի որ այդ գերագնահատումը կարող է լինել ապակողմնորոշ ազդակ առաջին հերթին հենց հայ-ամերիկյան հարաբերության հետագա խորացմանը վնասելու տեսանկյունից: Ի վերջո, Հայաստանի որևէ հարաբերություն, առավել ևս հայ-ամերիկյան՝ հաշվի առնելով ամերիկա-ռուսական դիմակայության հանգամանքը, կարիք ունի բավականին զգուշավոր, հանդարտ, միաժամանակ իհարկե առավելագույնս առարկայական բովանդակությամբ ուղեկցվող ընթացքի, չվնասելու տրամաբանությամբ: Կան բազմաթիվ երանգներ, որոնք ունեն հանգամանալից քննարկման կարիք, որպեսզի հայ-ամերիկյան հարաբերության դինամիկան Հայաստանին օգնի լուծել հարցեր, այլ ոչ թե բերի նոր խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք կարող են բխել ռուսական «խանդից»: Այդ իմաստով, Նենսի Փելոսիի հայաստանյան այցը պետք է աչքի ընկնի ոչ թե ցնծության առերևույթ դրսևորումներով, այլ Հայաստանում հասարակական-քաղաքական առարկայական խոսակցության, որպեսզի այդ այցը լուծի ոչ միայն ԱՄՆ, ոչ միայն ԱՄՆ դեմոկրատական կուսակցության՝ այդ թվում առաջիկա նախընտրական խնդիրները, այլ նաև խնդիրների լուծման հնարավորություն դառնա նաև Հայաստանի համար, միաժամանակ օգնելով կառավարել նաև հենց այցի հանգամանքից բխելիք հնարավոր ռիսկերը:

Ի վերջո, Նենսի Փելոսին չափազանց հարուստ քաղաքական ճանապարհ անցած և փորձառություն ունեցող կին է, որն ընդհանրապես մոտենում է իր քաղաքական կարիերայի մայրամուտին, և նրա այդ ճանապարհն ու փորձառությունը անկասկած  նշանակում են, որ Փելոսիի տրամաչափի գործիչը քաղաքական գործընկերության հանգամանքը դիտարկելու է դիմացինի քաղաքական լրջության աստիճանով, այլ ոչ թե նրանով, թե այստեղ  որքան կսիրեն իրեն կամ Ամերիկան կամ որքան կատեն Ռուսաստանը: Որովհետև, եթե Փելոսին կամ ընդհանրապես արտաքին որևէ գործընկեր Հայաստանը չափելու է այդպես, ապա դա ոչ թե օգնություն, այլ ընդամենը փորձանք կարող է լինել Հայաստանի համար: Մինչդեռ մեզ անհրաժեշտ է ամերիկացի գործչի աննախադեպ, պատմական այցը դարձնել հայ-ամերիկյան կարևոր հարաբերության առարկայական հանգրվան, դնելով նաև հետագա ռացիոնալ և բովանդակային հարկերի հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում