Հակակառավարական բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում Պրահայի կենտրոնում։ Քաղաքացիները դժգոհ են գազի գնի թանկացումից, որը շղթայական ռեակցիայով հանգեցնում է բազմաթիվ ապրանքների թանկացման։
Մարդիկ բողոքում են իշխանություններից, որոնք ջանք չեն թափում կանխելու թանկացումները։
Ակցիան համատեղ կազմակերպել են մի շարք քաղաքական կուսակցություններ և քաղաքացիական միավորումներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: