Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը, Սիրիայի Ազգային անցումային խորհուրդն ընտրել է նախագահ: Այդ պաշտոնը կղեկավարի Բուրհան Ղալյունը: Խորհուրդը ստեղծվել էր Սիրիայում ծագած ժողովրդական հուզումներից հետո, որը, փաստորեն, միակ մարմինն է, որը համակարգում է միասնական ընդդիմության գործողությունները ռեժիմի դեմ պայքարում:
Սիրիայում այս օրերին շարունակվում են բախումներն իշխանության և ապստամբների միջև:
Իշխանությունները հայտարարված բարեփոխումների հետ մեկտեղ իրականացնում են ռեպրեսիվ գործողություններ, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը:







































