Wednesday, 22 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Էրդողանը ցույց է տվել Ալիևի վրա ազդեցությունը. միջերկրծովյան խաղ հայ-հունական թիրախավորումով

Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով՝ Իսլամական խաղերի առիթով Թուրքիա այցելած Իլհամ Ալիևը այնտեղ հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ պետության նախագահ  Էրսին Թաթարի հետ: Հյուսիսային Կիպրոսը ճանաչել է միայն Թուրքիան: Ալիևը փաստորեն հանդիպել է մի միավորի ղեկավարի հետ, որի գոյությունը ինքն էլ չի ճանաչում: Միևնույն ժամանակ ստացվում է, որ Ադրբեջանն այդ կերպ ինչ որ իմաստով ճանաչում է Հյուսիսային Կիպրոսը: Բոլորովին տեղին չի լինի խոսել և համեմատել, նույնացնել կիպրական խնդիրն արցախյանի հետ, սակայն Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահի հետ Ալիևի շփումները թերևս պետք է մշակում անցնեն հայկական դիվանագիտության խոհանոցում, արցախյան հարցում Բաքվի քաղաքականությանը դեմ դրվելու համար:

Միևնոույն ժամանակ հարց կառաջանա, թե արդյո՞ք Ալիևը չի հասկանում կամ պատկերացնում, որ՝ ունենալով արցախյան հարց, չարժե հանդիպում ունենալ չճանաչված հանրապետության ղեկավարի հետ: Ալիևն անկասկած հասկանում է դա և պատկերացնում, միևնույն ժամանակ սակայն նա գիտե նաև, որ միջազգային ընկալումներում չկա խնդիրների նույնացում, հետևաբար այստեղ նա իրեն որոշակիորեն զգում է «ապահովագրված»: Մյուս կողմից սակայն, Ալիևի քայլն ըստ երևույթին պայմանավորված է ոչ այնքան իր, որքան Էրդողանի ցանկությամբ: Թերևս պատահական չէ, որ օրերս իր հարցազրույցում Էրդողանն Ալիևին հիշեցրել էր պատերազմի «պարտքի» մասին, և Հյուսիսային Կիպրոսի նախագահի հետ Ալիևի հանդիպումը Թուրքիայում, ըստ երևույթին պարտքի վերադարձի տրամաբանության շրջանում է: Թեև, խոսքը երևի թե պարտքի ամբողջ վերադարձի մասին չէ, պարզապես Էրդողանն ըստ ամենայնի որոշակի «առևտրային» սխեմա է կազմել կիպրական խնդրի կամ միջերկրծովյան ռեգիոնի առնչությամբ ընդհանրապես, ինչի համար էլ առաջացել է կիպրական խաղաքարտը աշխուժացնելու կարիք: Իսկ Ադրբեջանն այստեղ ձեռքի տակ եղած թերևս ամենահարմար գործիքն է:

Ի դեպ, հատկանշական է, որ նախօրեին էլ եղավ տեղեկություն, որ Թուրքիան հորատող նոր նավ է ուղարկում միջերկրծովյան ջրեր, ինչի առնչությամբ է նաև տարիների վեճը Հունաստանի և Կիպրոսի հետ: Դա տեղի է ունենում Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, որից հետո էլ Թուրքիայի նախագահը փաստորեն Ալիևին կանչեց իր մոտ: Նրանք հանդիպել են օգոստոսի 10-ին: Էրդողանն ու Ալիևը հանդիպել են մամուլի համար փակ ռեժիմով ու քննարկել ռեգիոնալ վերջին զարգացումները: Պուտինի հետ չորս ժամ տևած բանակցությունից հետո Ալիևին ինչ է ասել Էրդողանը, գուցե տեսանելի կլինի առաջիկայում, սակայն այդ ֆոնին Հյուսիսային Կիպրոսի նախագահի հետ Ալլևի հանդիպում կազմակերպելը ուշադրության արժանի քայլ է, որով Անկարան թերևս ընդգծում է Ալիևի հանդեպ իր ազդեցությունը: Փաստորեն, Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանի համար առաջացել է դրա անհրաժեշտությունը, թեև դրանից թերևս պետք չէ միարժեք եզրակացնել, որ այդ անհրաժեշտությունն առաջացել է Պուտինի հետ մրցակցության տրամաբանությամբ:

Հնարավոր է, որ Թուրքիան ու Ռուսաստանը որոշակի «համատեղ պարտիա» են ծրագրել միջերկրծովյան ուղղությամբ, եթե նկատի ունենանք երկու հանգամանք: Վերջերս, Ռուսաստանը Հունաստանն ընդգրկեց ՌԴ ոչ բարեկամ երկրների շարքում: Իսկ օրերս Հունաստանում ծագեց ընդդիմության առաջնորդի գաղտնալսման սկանդալը, որին ինչ որ ուժեր փորձել էին խառնել նաև Հայաստանը, տեղեկություն տարածելով, թե իբր Հայաստանի իշխանությունն է Աթենքին դիմել այդ գաղտնալսումն իրականացնելու խնդրանքով: Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտարարել էր, որ դա անամոթ սուտ է և Հայաստանը թե իրավունք չունի այդպիսի դիմումի, թե նաև չի ունեցել որևէ այդպիսի մտադրություն կամ նպատակ: Ինչու՞ է այդ կերպ թիրախավորվել հայ-հունական հարաբերությունը, որը վերջին շրջանում կարծես թե դրսևորել է աշխուժացման միտում, այդ թվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափում: Ի դեպ, բոլորովին վերջերս Կիպրոս էր այցելել Հունաստանում Հայաստանի դեսպանն ու հայտնել այնտեղ Հայաստանի դիվանագիտական գրասենյակ բացելու Երևանի մտադրության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում