Թուրքական 5 բանկ արդեն իսկ ներդրել է ռուսական «Միր» վճարային համակարգը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիի բանակցություններից հետո։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Օգոստոսի 5-ին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում հանդիպել են նաև երկու երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները։ Էրդողանի խոսքով՝ նման փոփոխությունները թեթևություն են թե՛ ռուս զբոսաշրջիկների, թե՛ Թուրքիայի համար։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են նաև, որ Թուրքիան բնական գազի մատակարարումների համար մասնակի կվճարի ռուբլով։