Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Հնարավոր է հաստատվեն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արաբագետ Արմեն Պետրոսյանը

-Պարոն Պետրոսյան,  Սաուդյան Արաբիայի արքայազն Բեն Սալմանը այցելել էր Հունաստան, կայացել է երկու երկրների միջև ռազմավարական գործակցության Խորհրդի ստեղծման համաձայնությունը: Դրանից առաջ էլ արքայազնը Ֆրանսիա էր այցելել: Այս այցերն ինչպիսի՞ կարևորություն ունեն:

Ընդհանուր առմամբ Սաուդիան Արաբիայի արքայազնի այցը կարելի է դիտարկել որպես համաեվրոպական շրջագայություն և/չնայած դեռևս նրա հայրը համարվում է երկրի դե յուրե ղեկավարը, բայց սա փաստացի Բեն Սալմանի կողմից երկրի ղեկը ստանձնելու հանգամանքի մասին է խոսում: Ընդ որում՝ սրանից առաջ նա ունեցել է տարածաշրջանային այցեր, և այս այցելությունները եվրոպական ուղղությամբ ևս տեղավորվում են այդ ուղեգծի շրջանակներում: Ընդ որում, պետք է նշել, որ հատկապես արևմտյան երկրների հարաբերությունների զարգացման և խորացման ուղեգծին հավելյալ խթան հաղորդեց  Ջո Բայդենի՝ տարածաշրջան կատարած այցը և Սաուդիան Արաբիայի հետ եղած հարաբերությունների կարգավորման իրողությունը, այսինքն՝ Սաուդիան Արաբիայի արքայազնի հետ նախկին կաշկանդվածությունը կապված կարծես աստիճանաբար անէանում է, և Բեն Սալմանը դառնում է շատ ավելի անկաշկանդ իր քաղաքական գործունեության ընթացքում:

Ինչ վերաբերում է վերջին այցերին, պետք է նշել, որ և Ֆրանսիայի, և Հունաստանի հետ Սաուդիան Արաբիան ունեցել է առանձնահատուկ հարաբերություններ, ընդ որում՝ դրանք դրսևորվել են հատկապես 2018թվականից հետո, երբ սրվեցին Թուրքիայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Ստամբուլում՝ Սաուդիան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի աղմկահարույց սպանությունից հետո: Դրանից հետո երբ սրվեց Թուրքիա-Սաուդյան Արաբիա և Միացյալ Նահանգներ-Սաուդիան Արաբիա հարաբերությունները և դրան զուգահեռ սրվեցին միջանձնային հարաբերությունները Էրդողանի և Բիլ Սալմանի միջև, նույն ժամանակահատվածում Թուրքիան միաժամանակ նախաձեռնել էր մի քանի տարածաշրջաններում ակտիվացման գործընթաց: Դա և լիբիական կոնֆլիկտն էր, և արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում իրողությունները, և սիրիական հակամարտությունը, և Կատարի շուրջ ստեղծված կոնֆլիկտը, և դրան հակադարձելու հետ կապված Սաուդիան Արաբիան փորձում է համախոհների մի խումբ ձևավորել, որոնց մեջ մտան Պարսից ծոցի երկրներից Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Եգիպտոսը, իսկ եվրոպական երկրներից հատկապես Հունաստանը և Ֆրանսիան, այն երկրները, որոնք ունեին խնդիրներ Թուրքիայի վարած քաղաքականության հետ: Այսինքն՝ վերջին չորս տարիների ընթացքում, հատկապես տարածաշրջանում շահերի համադրման արդյունքում բավականաչափ բարձր մակարդակի են հասել Սաուդիան Արաբիայի և նշված երկների միջև շփումները: Ընդ որում՝ պետք է նշել, որ նույն ժամանակահատվածում Հայաստանն էր որոշակիորեն դիրքորոշում հայտնում: 2020-ին ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ քննադատելով Թուրքիայի գործողությունները արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: Այսինքն՝ այդ ընդհանուր համախոհությունը կար վերջին չորս տարիների ընթացքում և հիմա նույն ուղեգծի խորացմանը միտված քաղաքականություն է վարվում  Սաուդիան Արաբիայի կողմից:

Ինչ վերաբերում է այս այցին, առանձնահատուկ ուղերձներ այս այցելությունից չկան: Եթե նշածս նախորդ գործընթացները պայմանավորված էին հակաթուրքական գործընկերների համախումբ ստեղծելու նպատակով, ապա վերջին շրջանում փորձ է արվում նաև Թուրքիայի և Սաուդիան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորում: Օրինակ՝ փոխայցելություններ տեղի ունեցան: Բիլ Սալմանն այցելեց Անկարա, ապա Էրդողանը պատկառելի պատվիրակությամբ այցելեց Սաուդյան Արաբիա: Այստեղ հականեր փնտրելու կարիք չկա, Արևելքում իրավիճակը հիմնականում կառավարելի է, և Բայդենի այցելությունը տարածաշրջան և Սաուդիան Արաբիայում արաբական երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթանաժողովի ընթացքում հիմնական ուղերձն այն էր, որ պետք է Միացյալ Նահանգների դաշնակիցների միջև լինի համախոհություն, այսինքն՝ արաբական երկրների, Թուրքիայի, Իսրայելի ջանքերը պետք է մի կողմից ուղղվեն Իրանի դեմ միջուկային ծրագիրը զսպելուն, մյուս կողմից ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով տարածաշրջանում առաջացած էներգետիկ ճգնաժամը մեղմելուն:

-Հայաստանը ինչ կարող է ակնկալել, որքանով է հնարավոր  հայ-սաուդական դիվանագիտական հարաբերության հաստատում՝ հաշվի առնելով վերջին շրջանում որոշակի ակտիվությունը:

Հայաստանի մասով, որքանով ես եմ տեղեկացված, դիվանագիտական ջանքեր են իրականացվում մի քանի ուղղություններով Սաուդիան Արաբիայի հետ դիվանագիտակաբն հարաբերություններ հաստատելու հետ կապված: ՀՀ մի քանի դեսպանատների և ԱԳՆ-ի ջանքերով և օրինակ Թունիսում և Մարոկկոյում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը վերջերս նշել էր, որ  ընթացիկ տարվա ընթացքում չի բացառվում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եվ սա հնարավոր սցենար է վերջին երկկողմ հարաբերություններում նկատվող աշխուժացումից հետո և Սաուդիան Արաբիայի կողմից ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համատեքստում: Անշուշտ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը ևս կա՝ հաշվի առնելով վերջին զարգացումները՝ ԱԳՆ մակարդակով շփումները, անցյալ տարի Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սաուդյան Արաբիա այցը:

Այսինքն՝ իմ տեղեկություններով կան ջանքեր գործադրված Հայաստանի կողմից և նաև Սաուդյան Արաբիայի կողմից էլ կարծես թե կա որոշակի հետաքրքրություն, Այնուամենայնիվ,  հնարավոր է  հաստավեն երկկողմ դիվամագիտական հարաբերություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում