Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, Թվիթերում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել։ Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել», – գրել է Բաբայանը՝ կոչ անելով «լինել զուսպ ու դեմագոգներից հնարավորինս հեռու»։
Արցախում հիմա իրավիճակը հանգիստ է։ #Ադրբեջան/ն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել։ Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է #Արցախ/ում, աշխարհում Պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել, լինենք զուսպ և դեմագոգներից հնարավորինս հեռու։
— Davit K. Babayan (@davit_babayan) August 2, 2022