Օգոստոսի 7-ին, ժամը 21:00-ին, վրաց-ռուսական պատերազմի 14-րդ տարելիցին նվիրված ակցիա կանցկացվի: Այս մասին տեղեկացնում Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Ակցիան կրում է «Գործի՛ր ցեղասպանության ճանաչման համար» խորագիրը:
Ակցիայի կազմակերպիչներն են «Տաբուլա» հեռուստաընկերությունը, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, «Ընտրողների կրթության հասարակությունը», «Ազատության ինստիտուտը» և «Աբխազական ասամբլեան»:
«Հանրահավաքին կցուցադրվի ֆիլմ, որը պատկերում է Աբխազիայում Ռուսաստանի կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները։ Մենք պարտավոր ենք անցյալ, ներկա և ապագա սերունդներին ասել Ռուսաստանի մասին ամբողջական ճշմարտությունը։ Ռուսաստանն Աբխազիայում կազմակերպեց վրացիների ցեղասպանություն»,- ասված է տարածված տեղեկատվության մեջ։
Ակցիայի կազմակերպիչները հանրությանը կոչ են անում մասնակցել ակցիային հանուն պատմության արդարության, ամբողջական ճշմարտության համար: