Ընդդիմությունը ֆիասկո ապրեց․ Առողջ ուժերը օր առաջ պետք է համախմբվեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ատմաբան Գագիկ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ այսօր նշմարվում են որոշ ուժեր, որոնք կարող են հրապարակում ունենալ լուրջ ուժեր: Պատմաբանը կարծում է, որ ընդդիմությունն իրեն սպառել է․ այս օրակարգով թեժ աշուն ունենալը անհնար է․ «Այսօրվա ընդդիմության շարքերը կարելի է բաժանել մի քանի մասի՝ իրենց վայրագություններով: Ընդդիմության առաջնորդները իրենք իրենց սպառել են և սպառել էին դեռ իշխանություն եղած տարիներին»:









































