Friday, 03 07 2026
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում

Պատերազմը լայն քայլերով հասնում է Եվրամիություն

Ռուսաստանը դադարեցրել է Հյուսիսային հոսք գազատարի ևս մի տուրբինի աշխատանք, ինչի հետևանքով գրեթե կրկնակի նվազել է այդ գազատարով Եվրոպա գազի մատակարարումը: Գերմանիայի կառավարությունը, որ ամենից զգայունն է այդ հարցում, հայտարարել է, թե չկա տուրբինի աշխատանքը կանգնեցնելու որևէ պատճառ: Ռուսաստանը սակայն խոսում է այն մասին, որ Հյուսիսային հոսքի տուրբինները ունեն նորոգման աշխատանքի կարիք:

Բոլորովին վերջերս Ռուսաստան առաքվեց Հյուսիսային հոսքի տուրբիններից մեկը, որի նորոգման համար Կանադայի կառավարությունը Գերմանիայի խնդրանքով չեղարկել էր ՌԴ հանդեպ պատժամիջոցն ու առաքել տուրբինի շարժիչը: Փաստորեն, Ռուսաստանը «հրահրում» է նույն գործընթացը, միաժաանակ նաև անկասկած քաղաքական ճնշում բանեցնելով Եվրոպայի, մասնավորապես Գերմանիայի ուղղությամբ: Իսկ Բեռլինն այդ առումով չափազանց խոցելի վիճակում է: Հենց գերմանական տնտեսագիտական ինստիտուտներն են խոսում այն մասին, որ Գերմանիաի տնտեսությունը անկման շեմին է, էապես կրճատվում է ՀՆԱ աճի հհեռանկարը:

Ըստ գնահատականների, Գերմանիայի տնտեսության առումով ներդրողների սպասումները բավականին վատ են, կապված թե բարձր գնաճի, թե էներգակիրների հնարավոր ճգնաժամի հետ: Այդ ամենը Գերմանիայում կարող է բերել ընդհուպ կառավարության հրաժարականի, ինչպես արդեն իսկ տեղի է ունեցել եվրոպական մի քանի երկրներում: Ամենևին բացառելի չէ, որ Ռուսաստանը փորձում է ստեղծել լարված սոցիալ-տնտեսական իրավիճակ և խթանել նաև հենց այդպիսի քաղաքական ճգնաժամեր: Այդ իմաստով, Գերմանիայի հանգամանքը բնականաբար չափազանց կարևոր է, հաշվի առնելով այն, որ այդ երկիրը եվրոպական թիվ մեկ տնտեսությունն է ու Եվրամիության առաջատարը:

Գերմանիայի տնտեսական անկումը կարող է բերել Եվրամիության «երկրաշարժի», ինչի հետևանքը կլինի անկանխատեսելի: Ի՞նչ պատասխան ունի այդ ամենին Բեռլինը, հաշվի առնելով այն, որ ներկայումս կարծես թե չափազանց սուղ է գլխավոր թատերաբեմում՝ Ուկրաինայում տեղի ունեցողի հանդեպ Գերմանիայի ազդեցությունը: Հնարավոր է, որ Ռուսաստանը փորձում է առավելագույնն անել Գերմանիային այնպիսի գործողությունների «խթանելու» համար, որոնք կհանգեցնեն Վաշինգտոնի և Լոնդոնի դիրքորոշումներին առավել ակտիվ և առավել կոշտ ընդդիմանալու վարքագծի, երբ Գերմանիան կփորձի ձեռնամուխ լինել Եվրամիությունում այսպես ասած «այլընտրանքային» մոտեցման կրող բեվեռի ձևավորման:

Իրադարձությունների ընթացքը կարծես թե խոսում է այն մասին, որ դրա այլընտրանք կարող է լինել ամբողջապես ամերիկյան խնամակալության «ճանաչումը», երբ Գերմանիան գործնականում «դուրս կգրվի» միջազգային խոշոր խաղացողների շրջանակից իբրև շատ թե քիչ ինքնուրույն սուբյեկտային դերակատար: Այդ իմաստով, ուկրաինական պատերազմը կարծես թե ավելի ու ավելի լայն քայլերով է անցել անմիջականորեն Եվրամիության տարածք, առայժմ իհարկե բացառությամբ հիբրիդային գործիքակազմի ռազմական բաղադրիչի, թեև պարզ չէ, թե եղած նպատակներում հաջողության չհասնելու պարագայում արդյո՞ք երաշխավորված է այդ բաղադրիչի բացառումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում