Կորեայի Հանրապետության Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Կիմ Գյու Հյոնին տեղական ժամանակով հուլիսի 19-ի նկատել են Վաշինգտոնի միջազգայն օդանավակայանում: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Ազգային հետախոզական ծառայությունն ավելի վաղ չի հայտարարել իր ղեկավարի՝ ԱՄՆ այցելելու պլանների մասին, օդանավակայանում հատուկ ծառայության աշխատակիցները, հավանաբար, փորձել են թաքցնել տնօրենին հովանոցների միջոցով: Ինչպես գրում Է Yonhap-ը, թեեւ այցի ծրագիրը մնում Է անհայտ, Կիմ Գյու Հյոնն, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հենսի եւ Կենտրոնական հետախուզական վաչության ղեկավար Ուիլյամ Բյոռնսի հետ: Ազգային հետախուզական ծառայությունում չեն մեկնաբանել ուղեւորության փաստը:
«Մենք չենք հավաստում մեր տնօրենի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը»,- գործակալությանն ասել Է Հարավային Կորեայի հետախուզության՝ անունը չհայտնած աշխատակիցը: Հետախուզական ծառայության ղեկավարի այցն ԱՄՆ տեղի ունենում ԿԺԴՀ-ում հերթական միջուկային փորձարկում անցկացնելու հնարավորության մասին՝ Վաշինգտոնի եւ Սեուլի պնդումների ֆոնին: Հնարավոր Է, Կորեական թերակղզու հիմնախնդրի շուրջ համագործակցությունը եւ Փենյանի դիմադարձումը կդառնան բանակցությունների գլխավոր թեման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: