Լիբիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Տրիպոլիի փողոցներում անթիվ դիակներ են հայտնվել, որոնց ինքնությունը գրեթե անհնար է պարզել: euronews-ը ցուցադրել է կադրեր, որտեղ թե ապստամբների, թե քադաֆիականների սպանված դիակները միասնական գերեզմաններում են հուղարկավորում:
Միաժամանակ սարսաթելի տեղեկություն է տարածվել այն մասին, որ լիբիացի մի երիտասարդ աղջկա քադաֆիականները ստիպել են սպանել անզեն մարդկանց: Ըստ աղջկա խոսքերի, քադաֆիի զինվորները, որոնց մեջ նաև մեկ գեներալ, բռնաբարել են նրան և ստիպել սպանել տասնյակ անմեղ մարդկանց: Euronews-ի հրապարակած տեսանյութերից մեկում ցուցադրվում են տասնյակ մարդկանց այրված դիակներ, որոնք, ըստ ապստամբների, սպանվել են քադաֆիականների կողմից:







































