Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Եթե նախագահ Բայդենը ստորագրի մեր ներկայացրած 4 պահանջները՝ դրական կլինի, բայց կարևոր է, որ դրանք խոսքի մակարդակում չմնան

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը (ANCA):

Փոփոխությունները ներառում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ,Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ, Հայաստանում/Ադրբեջանում խաղաղության վրա Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության ազդեցության մասին զեկույց ներկայացնելու կոչ, Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների  և դրանց արդիականացման փաթեթների վաճառքի սահմանափակում:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի առաջնորդներին, կոալիցիոն գործընկերներին և կազմակերպության տասնյակ հազարավոր աջակիցներին, որոնց շնորհիվ այսօրվա հաղթանակը հնարավոր է դարձել:

«Միասին աշխատելով՝ մենք օգնում ենք պաշտպանել Արցախը, առաջ տանել Հայաստանը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին եւ դադարեցնել ամերիկյան զենքի հոսքը Թուրքիա», – ասել է կազմակերպության նախագահ Րաֆֆի Համբարյանը։

ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կյուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այս  գործընթացն ավարտված չէ, դեռ կան մի քանի քայլեր՝ նախքան վերջնական  արդյունքի հասնելը․ «Ներկայացուցիչների տունը վավերացրել է, բայց  այն պետք է դեռ Սենատի ինչ-որ հանձնաժողովում քննարկվի, ապա Սենատում։ Եթե տեքստերի բովանդակությունը տարբեր է, ապա պետք է պալատներն իրար հետ բանակցեն, որ նույն տեքստը լինի։ Երբ նույնը լինի, ապա  հնարավոր է, որ մեր պահանջներից որոշները դուրս մնան։ Եթե երկու պալատները բովանդակության շուրջ համաձայնության գան, այդ դեպքում կուղարկվի, որպեսզի նախագահ Բայդենը ստորագրի այն»։

Սասունյանի խոսքերով՝  հայկական կողմի  պահանջների շրջանակներում ներկայացված 4 հարցերը շատ կարևոր են․ «Մենք ամեն ինչ անում ենք, ուզում ենք, որ դրանք ընդունվեն։ Եվ եթե ընդունեն՝ դա ինքնին  մեր պահանջների իրագործում կլինի։ Բայց  նաև ուզում եմ նշել, որ ամեն ընդունված բան չէ որ ի կատար է ածվում։Օրինակ՝ ռազմագերիների ազատագրման հետ կապված մեկուկես տարի է անընդհատ խոսվում է, նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն է  այդ հարցին անդրադարձել, նշել, որ Ադրբեջանը պետք է հայ բանտարկյալներին ազատ արձակի, բայց ադրբեջանցիները չեն լսում։ Եվ ցավալին այն է, որ ԱՄՆ-ն էլ դա թողնում է խոսքի մակարդակի վրա, գործնական քայլեր չի իրականացնում։ Մինչդեռ  ԱՄՆ կոնգրեսն ու նախագահն իրավունք ունեն, որ երբ մի բան պահանջեն ու մի երկիր չանի դա՝ կարող են պատժամիջոցներ կիրառել։Ուկրաինայի պարագայում այդ սկզբունքը գործում է, կան պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Նույն բանը կարող են անել Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում, բայց այդ քայլին չեն գնում, որովհետև Ամերիկայի համար Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր երկրներ են և իրենք փորձում են սիրաշահել այդ երկրներին, որպեսզի նրանք էլ չհեռանան արևմուտքից ու գնան դեպի Ռուսաստան»։

Մեր զրուցակիցը նշում է, որ այս և մնացյալ բոլոր հարցերում մեծ ոգևորությունը տեղին չէ․ «Հայաստանի ներքին ու արտաքին հարցերում երբեք լավ գաղափար չէ, որ մեր ժողովուրդը չափազանց խանդավառվի։ Այսինքն՝ ջուրը չտեսած, հագուստը պետք չէ հանել։ Այսինքն՝ նախապես  պետք չէ շատ խանդավառվել, որովհետև շատ բաներ կարող են պատահել։ Երբ նախօրոք չափազանց խանդավառվում ես, հետո էլ հուսահատվելու ես և չես շարունակելու։ Դա շատ վատ մի սովորություն է, որ մենք ունենք։ Սկզբում չափազանց  ոգևորվում ենք, մտածում ենք, որ ամեն ինչ մեր ուզածով է եղել, բայց հետո երբ չի լինում՝ ամբողջությամբ հուսահատվում ենք։ Մարդիկ  կան, որ ասում են, որ չեն ուզում այլևս զբաղվել քաղաքականությամբ, սփյուռքահայերն  ասում են՝ չենք ուզում այլևս Հայաստանին օգնել, որովհետև այն, ինչի մասին մենք երազում էինք՝ չի եղել։ Մարդիկ Հայաաստանում թողնում են երկիրն ու արտագաղթում։ Այդ հուսահատությունը շատ վատ հետևանքներ է ունենում։ Մարդիկ իսկապես, երբ հուսահատվում են, դա իրենց մղում է շատ վատ որոշումների կայացման։ Ուստի՝ առայժմ խորհուրդ չեմ տա մեծ ոգևորություն ապրել, որ հետո մեր ժողովրդի ու պետության համար վատ հետևանքներ չլինեն»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում