Լիբիայի ապստամբները պնդում են, որ Քադաֆին կարող է թաքնվում է Տրիպոլիի մոտակայքում: Ինչպես հաղորդում է BBC-ն` Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարները կասկածում են, որ Քադաֆին կարող է լինել իր հայրենի Սիրտ քաղաքում, որը մինչ այժմ գտնվում է նրա կողմնակիցների հսկողության տակ:
Ապստամբների ղեկավար մարմինը նաև կարծում է, որ Քադաֆիի կինը, դուստրը և բարեկամներն արդեն հեռացել են Ալժիր, սակայն հարևան այդ երկրի կառավարությունը հերքել է նման լուրերը:
Մինչ այդ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լիբիայում հումանիտար ճգնաժամ է հասունանում: Մեծ Բրիտանիան որոշում էր կայացրել հումանիտար օգնություն ուղարկել, իսկ ապստամբները հայտարարել էին, որ կարող են երկրի բնակիչներին ապահովել ջրով և դեղամիջոցներով:







































