Ադրբեջանի՝ «Դրամատիկական թատրոն» ձևակերպումը սխալ է, այդ ժամանակ նույնիսկ Ադրբեջան չկար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Աշոտ Ներսիսյանը:
Պատմաբանը կարծում է, որ Ալիևը դիմում է հոգեբանական գրոհի, լուրջ նշանակություն չեմ տալիս․ «Այն, ինչ ուզում էր Բաքուն՝ տվեցինք, դրանից այն կողմ առայժմ ոչինչ չենք տա: Քանի դեռ չի հասել այն պահը, երբ կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն, Ալիևը փորձում է հավելյալ հողակտորներ ստանալ: Հիմա Թուրքիան ինքը թույլ չի տա, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի: Ադրբեջանը կարող է նաև մի գլուխ ավել ուզել, բայց հիմա ռուսները դա թույլ չեն տա»: Ըստ պատմաբանի՝ գերտերությունները հայ-թուրքական հաշտեցման կողմնակից են, եթե մենք բացասական մոտեցում դրսևորենք՝ կտուժենք․ «Պետք է մեր չափերի մեջ մնանք, որ եղածը պահպանենք: Ինչքան մենք պետք է նայենք գերեզմանոցի, պետք է սթափ նայել խնդիրներին»: